Ընտրություններից 3 ամիս առաջ շենքերի մեծ մասում «մահվան վերելակներ» են․ իշխանության խոստման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությունից ամիսներ անց Երևանի ավագանու ընտրություններին շուրջ 80 տոկոս քվե ստացած և քաղաքի կառավարումը ստանձնած «Իմ քայլը» դաշինքը երևանցիներին բազմաթիվ խոստումներ էր տալիս, այդ թվում՝ մայրաքաղաքի վերելակային համակարգի թարմացման։

Երևանում շուրջ 4700 վերելակ կա, որից փոխարինման ենթակա է 3500-ը։ Քաղաքային իշխանությունը, չնայած ընտրողներին տված նախընտրական խոստմանը, այս  5 տարիների ընթացքում փոխել է շուրջ 1000 վերելակ, որոնցից 574-ը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Իսկ արդեն հաջորդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք փոխվել է 467 վերելակ։ Ընդհանուր առմամբ, մինչ այժմ փոխվել է 1041 վերելակ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ընդունում է՝  վերելակները փոխելու իրենց խոստման ուղղությամբ դանդաղել են, բայց որպես պատճառ՝ ավագանու իշխանական անդամը նշում է քովիդն ու պատերազմը։

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերում վերելակները տեղադրվել են 1956-1993 թվականներին։ Դրանց շահագործման սահմանված ժամկետը մինչև 25 տարի է: Ստացվում է՝ գրեթե բոլոր վերելակները, սպառած լինելով այդ ժամկետները, շահագործվում են։ Իսկ դրանք փոխելու խոստում Նիկոլ Փաշինյանը տալիս էր դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, երբ հավակնում էր դառնալ Երևանի քաղաքապետ։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Էռնեստ Ավանեսովի գնահատմամբ՝ նախընտրական այս փուլում փորձ է արվում աշխատանքի իմիտացիա ստեղծել։

Ուշագրավ է այն, որ այժմ, երբ ընտրություններին մնացել է մի քանի ամիս, քաղաքային իշխանությանը վերելակները փոխելու հարցում օգնության է հասնում Կառավարությունը։

Երևան քաղաքի ընթացիկ տարվա զարգացման ծրագրում նշված է, որ 2023 թվականին  նախատեսված 700 վերելակի փոխարինումը պետք է իրականացվի համայնքային բյուջեով, մինչդեռ հիմա ստացվում է, որ դրանց գերակշիռ մասն ընտրություններից մի քանի ամիս առաջ որոշել է իրականացնել Կառավարությունը։ Եվ չնայած մինչ օրս քաղաքային իշխանությունը ծրագրված 700 վերելակի փոխարինումը չի իրականացրել,  մարտին հրավիրած ասուլիսում արդեն Նիկոլ  Փաշինյանը դա որպես փաստ ներկայացրեց։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը, մինչդեռ, մի շարք խնդիրներ է մատնանշում նաև բուն փոխարինման գործընթացում։ Էռնեստ Ավանեսովի պնդմամբ՝ փոխարինման ենթակա վերելակների ցանկը կազմվում է խիստ սուբյեկտիվ չափանիշներով։

Երևանի ավագանու իշխանական անդամ Լևոն Զաքարյանը, մինդեռ, վստահեցնում է՝  առաջնահերթությունը տրվում է բարձրահարկ շենքերին, իսկ դրանցից էլ ամենավտանգավորներն են ընտրվում։ Այդ հարցում քաղաքապետարանին աջակցում է նաև ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, որն ամեն տարի վերելակի շահագործման փորձագիտական եզրակացություն է տալիս։

Վերելակային համակարգը փոխելու՝ քաղաքային իշխանության խոստումը միակը չէ, որ դեռ հեռու է իրականությունից։ Նման իրավիճակ է նաև կանաչապատման և   տրանսպորտային համակարգի բարեփոխման հարցում։ Թե նախընտրալան փուլում այդ ուղղությամբ ինչ ակտիվ քայլեր կիրականացվեն և այդ հարցում ֆինանսական էլ ինչ աջակցություն կցուցաբերի Կառավարությունը, պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ալիս Հարությունյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: