Ալիևին ծանր զրույց է սպասվում Մակրոնի և Շոլցի հետ Քիշնևում․ իրեն ասելու են՝ հավաքի՛ր քեզ, ճնշում են՝ նա անխոցելի չէ. Դավիթ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
Բոլորը

ԼՂ ՊԲ-ի հաղորդմամբ՝ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչն է այսօր խանգարում Ադրբեջանին, որ նախ՝ հարվածներով զինաթափի ՊԲ-ն, մտնի Ստեփանակերտ, փոխի իշխանությունը, նշանակի իր ներկայացուցչին և արցախցիներին վերջնագիր ներկայացնի՝ կա՛մ համաձայնվում են ապրել Ադրբեջանի օրենքներով և քաղաքացիությամբ, կա՛մ կարող են հեռանալ։ Այս սցենարի մասին բաց և հրապարակային՝ առանց մանրամասնելու, իհարկե, ակնարկում է Ալիևը։

Ըստ փորձագետի՝ Ալիևը չի ստացել աշխարհաքաղաքական կենտրոններից ԼՂ-ի դեմ լայնամասշտաբ ուժ կիրառելու իրավունք, բայց եթե հայկական կողմը չգործի, նա կարող է ստանալ այդպիսի ծանր քայլերի դիմելու թողտվություն։ Դավիթ Ստեփանյանը մեծ անելիք է տեսնում Արցախում, որի բնակիչները, ըստ նրա, կարող են փակել Հաքարիի կամուրջը և պահանջել բացել այն։ Դա, ըստ Դավիթ Ստեփանյանի, կրկին ակտուալ կդարձնի ԼՂ-ի հարցը։

Եվրոպական քաղաքական համայնքի հունիսի 1-ի հավաքի շրջանակում հանդիպելու են Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը՝ Մակրոնի, Շոլցի, Միշելի միջնորդությամբ։ Մակրոնի հետ նախորդ հանդիպումն արդյունավետ էր՝ ԵՄ դիտորդների տեղակայում տեղի ունեցավ ՀՀ-ում։ Փաստորեն, Արցախի իշխանության մարմինների տարալուծում Ալիևը պահանջում է Քիշնևում հանդիպումից առաջ, ինչպես նաև գնում է կրակոցներով իրավիճակը թեժացնելու ճանապարհով։

«Այս կրակոցներով Ալիևը Քիշնևի հանդիպմանն է պատրաստվում, նա նաև առևանգել է զինվորների, որպեսզի ահաբեկիչների հետ փոխարինի։ Ալիևը ծանր զրույց է ունենալու Մակրոնի և Շոլցի հետ, որոնք իրեն ասելու են, որ իրեն հավաքի։ Այսինքն՝ ճնշում կա նրա վրա, նա անխոցելի չէ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան