Առևանգված հայ զինծառայողների կյանքի իրավունքի մասով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Լուրեր

15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:47
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
15.05.2026 | 18:15
«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ
15.05.2026 | 18:10
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ 3 ուղեցույց կհաստատվի // ՌԴ-ն՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
15.05.2026 | 17:27
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը. ՈւՂԻՂ
15.05.2026 | 17:22
Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»
15.05.2026 | 17:14
Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը:

«Ստրասբուրգյան դատարան ենք դիմել միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որով կապահովվի հայ զինծառայողների կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները և բժշկական փաստաթղթերը»,- նշեց Սամվելյանը։

Հարցին, թե քանի՞ օրվա ընթացքում պետք է Ադրբեջանը պատասխանի ՄԻԵԴ-ին, Սամվելյանը նշեց. «Կախված է, թե երբ դատարանը կուղարկի պահանջն Ադրբեջանին, դրանից հետո պատասխանի ժամկետ կնշանակվի»։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 26-ին ժամը 19:00-ից մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Որոնողական աշխատանքների արդյունքում միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Ադրբեջանական կողմը, սակայն, սադրել է՝ հայ զինծառայողների ապօրինի առևանգումը ներկայացնելով իբրև դիվերսիոն ներթափանցման փորձ։

Ռոզա Վարդանյան