ՌԴ-ից հեռացած օտարերկրյա ընկերությունները երկրից շուրջ 36 մլրդ դոլար են դուրս բերել

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ներդրողները մեկ տարվա ընթացքում վաճառելով իրենց բիզնեսը՝ երկրից շուրջ 36 մլրդ դոլար են դուրս բերել։ Այս մասին հայտարարել է БКФ բանկի վերլուծական բաժնի ղեկավար Մաքսիմ Օսադչին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա վերլուծել է Կենտրոնական բանկի տվյալները, որոնց համաձայն՝ 2022 թվականի մարտից մինչև 2023-ի մարտն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից հեռացած ընկերությունների կողմից իրականացվել է ակտիվների վաճառքի 200 գործարք։ Սակայն նրանց միայն 20 տոկոսն է ազատվել 100 միլիոն դոլարից ավելի ակտիվներից։

«Պարետոյի 80/20 կանոնի համաձայն՝ ակտիվների չափի հետ կապված, կարելի է Ռուսաստանից օտարերկրյա ներդրողների դուրս բերած կապիտալը գնահատել 36 մլրդ դոլարի մակարդակում»,- ասել է Օսադչին։

Կենտրոնական բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ ազգային մասշտաբով օտարերկրյա ներդրողների կողմից ռուսական ակտիվների վաճառքի ազդեցությունը ներքին շուկայում սահմանափակ է։ Դա կապված է նրա հետ, որ նման գործարքների մեծ մասը ենթադրում է անհրաժեշտ արտոնագրերի ու պատենտների պահպանում։

Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրողները սկսել են ՌԴ-ից գնալ անցյալ տարվանից՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից և Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդլայնումից հետո։

Էմմա Չոբանյան