Կենտրոնում ապօրինի ծառեր են հատել․ ծառայողական քննություն սկսե՛ք, մեր արձագանքի տեմպից դժգոհ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
15.05.2026 | 18:15
«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ
15.05.2026 | 18:10
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ 3 ուղեցույց կհաստատվի // ՌԴ-ն՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
15.05.2026 | 17:27
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը. ՈւՂԻՂ
15.05.2026 | 17:22
Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»
15.05.2026 | 17:14
Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մենք ունենք ծառերի հատման դեպք Կենտրոն վարչական շրջանում։ Եվ ես գիտեմ, որ մեր թեժ գիծ զանգ է եղել»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական կարգավարական նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և պատասխանատուներից խնդրեց ներկայացնել, թե ինչպես է եղել դեպքը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ թեժ գծին զանգը եղել է երկու անգամ և խնդիր է առաջացել թեժ գծի և տարածքի տեսուչի հետ կապի դուրս գալու հետ կապված։ «Խնդիրը այսօր ևեթ կուղղվի»,- նշել է Գրիգորյանը։

«Պետք է խնդրեմ՝ ծառայողական քննություն սկսել։ Հասկանանք՝ այդ տեխնիկական խնդիրը ում խատճառով է եղել առաջին հերթին։ Երկրորդը՝ պարոն Ղուկասյան, ես վստահ եմ, որ հենց այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ հողի հատվածը ինքը կարողանալու է զավթել։ Ուղղարկեք ձեր տղաներին, ու առհասարակ, եթե այնտեղ որևէ տարածք կլինի ցանկապատված, կմաքրեք ամբողջությամբ»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով՝ որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով իրենք նոր հողազավթումներ են կարողանալու անել։
Ավինյանը հավելեց, որ դժգոհ է թեժ գծի արձագանքի տեմպից․ «Թեժ գիծ զանգ է եղել, դրանք պետք է միանգամից արձագանք ստանան։ Չենք կարող սպասել, որ ծառերը հատվեն, հետո մենք գնանք պոստ ֆակտում արձանագրենք»,- նշեց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։