«Մի վնասիր. ազնվություն՝ տեղեկատվություն հաղորդելիս». լրագրողները՝ ժամանակակից մեդիայի մարտահրավերների մասին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ինչպե՞ս են լրատվամիջոցները ձևավորում պատմությունները, ինչպե՞ս է այն ընկալում հասարակությունը,  և որո՞նք են այն էթիկական նորմերը, որոնցով առաջնորդվում է մեդիա ոլորտը: «EVN Report մեդիա փառատոն»-ի շրջանակներում «Մի վնասիր. ազնվություն՝ տեղեկատվություն հաղորդելիս» խորագրով պանելային քննարկման ընթացքում տեղացի և օտարերկրացի լրատվամիջոցների ներկայացուցիչներ կիսվեցին իրենց փորձով և խոսեցին այն մարտահրավերների մասին, որոնց այսօր բախվում է մեդիան: 

Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին էթիկական նորմերի պահպանման և չվնասելու սկզբունքի խնդիրներին լրագրողները բախվում են ամենօրյա ռեժիմով. Հայաստանը գտնվում է անսպասելի զարգացումներով և ցնցումներով լի փուլում, իսկ ամենօրյա աշխատանքում լրագրողները ստիպված են լինում շատ արագ որոշումներ կայացնել, որպեսզի հեռուստադիտողն առավելագույնս իրազեկված լինի և միաժամանակ  պահպանվի  չվնասելու սկզբունքը:

«Կան էթիկական կանոնակարգեր, կա բարեվարքության սկզբունքների ներքին կանոնակարգ, սակայն հաճախ լինում են իրավիճակներ, երբ սահմանը շատ ճկուն է, և կարևոր է, որպեսզի լրագրողն ինքն այդ բոլոր սկզբունքները և արժեքները ընկալի որպես անխախտելի: Կարծում եմ, որ հայկական մեդիադաշտում մենք կարիք ունենք կարգավորումների, նման միջոցառումների, խոսելու, քննարկելու և ավելի հղկելու մեր մոտեցումները, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է աշխատել՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ  «մի վնասիր» սկզբունքին հետևելը երբեմն լինում է դժվար»,- ասաց Արևիկ Սահակյանը: 

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, որը նաև էթիկայի դիտորդ մարմնի անդամ է, նշում է, որ ներկայումս զբաղված են պետության հետ միասին ինքնակարգավորման վերաբերյալ հայեցակարգի մշակմամբ: Նրա խոսքով՝ կարևոր է նաև հասարակության մասնակցությունը ինքնակարգավորման գործընթացին: 

««Մի վնասիրը» կարևոր է, պարզապես մենք պետք է հասնենք նրան, որպեսզի այդ «մի վնասիր» սկզբունքի մեկնաբանությունը ևս միասնական լինի: Իմ պատկերացմամաբ՝ մենք չպետք է վնասենք հասարակությանը, չպետք է վնասենք պետական շահերին, բայց գալիս ենք այդ հարցին՝ ինչ է հասարակության և պետության շահը, յուրաքանչյուրը դա կարող է ևս յուրովի մեկնաբանել»,- ասաց Ալավերդյանը:  

«Բարեվարքությունը ուղղակիորեն կապված է արժեքային համակարգի հետ». պանելային քննարկման ընթացքում նշեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը: Նրա խոսքով՝ մի հասարակությունում, որտեղ դատաիրավական համակարգը ունի բարեվարքության հետ կապված լրջագույն խնդիրներ, և կան թափանցիկության, ազնվության, հաշվետվողականության պակաս և համակարգային խնդիրներ, մեդիան ևս չի կարող զերծ մնալ այդ բոլոր խնդիրներից: 

«Մենք այսօր անհրաժեշտություն ունենք ստեղծել դիմակայություն հենց էթիկական նորմերի խախտման նկատմամբ: Սա կապ ունի արժեքային համակարգի հետ, սա հմտություն չէ, այլ ապրելակերպ և ապրելու հետ կապված սկզբունքներ»,- ասաց Մուրադյանը:  

Լրագրողական էթիկայի մասնագետ Թոմ Քենթը, ամփոփելով քննարկումը, նշեց. «Երբ լրագրողները թափանցիկ են իրենց աշխատանքում, սկզբունքներում  և էթիկական կանոնակարգերում, ապա այն խթանում է թափանցիկությունն ընդհանրապես մեդիա աշխարհում»: 

Հիշեցնենք, որ  «EVN Report մեդիա փառատոն»-ն արդեն երկրորդ տարին է՝ անցկացվում է Հայաստանում: Այն Երևանում է համախմբել  տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` կիսվելու իրենց փորձով և հմտություններով, ընդգծելու լրագրության դերը հասարակության ընկալումների ձևավորման հարցում։  

Անի Թամրազյան

Լուսանկարները՝ EVN report-ի ֆեյսբուքյան էջից