Մենք շարունակելու ենք ճնշել երկու կողմերին՝ միասին աշխատելու, որպեսզի հասնեն համաձայնության․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Լուրեր

14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում կայացած Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Պատասխանելով հարցին արդյո՞ք ԱՄՆ հետևում է գորընթացին, երբ այս դեպքում ներկա չէր սենյակում՝ Միլլերն ասել է․

«Մենք սենյակում չենք, ինչպես դուք նշեցիք, բայց  գործընթացը շարունակում է մեզ համար մնալ առաջնահերթություն: Ինչպես գիտեք, պետքարտուղարը  մի քանի շաբաթ առաջ ողջունել է երկու կողմերին այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք հասկանում ենք, որ դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք, որ բանակցությունները շարունակվեն։ Ինչպես արդեն ասել ենք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը ձեռք կբերվի և մենք շարունակելու ենք ճնշել երկու կողմերին՝ միասին աշխատելու, որպեսզի հասնեն համաձայնության այն հարցերում, որոնք չլուծված են մնում»։

Պատասխանելով հարցին, թե պետքարտուղար Բլինքենը առաջիկա շաբաթներին կամ օրերին ծրագրում է՞ կողմերի հետ հանդիպել՝ Միլլերը նշել է, որ հանդիպում եղել է մի քանի շաբաթ առաջ։

«Նա շարունակում է ներգրավված մնալ։ Բայց ես հետագա հանդիպումների մասին հայտարարություններ չունեմ անելու»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Էմմա Չոբանյան