Գրադարաններ՝ նկուղներում, հայ գրողների գործերը՝ գրախանութների դարակներից դուրս. տոնի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի Հայաստանի դեմ միջոցներ չի ցանկանում, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Գրքի երևանյան ամենամյա փառատոնը, որն այս տարի միջազգային է։ Գրքերի շնորհանդեսներին, գրական ստեղծագործությունների ընթերցանությանը, գրքի տոնավաճառին այս տարի մասնակցում է ավելի քան 40 հրատարակչություն և մշակութային հաստատություն։ Գրական այս եռուզեռը ոլորտի գործիչների համար նաև տարիներ շարունակ իրենց առջև ծառացած խնդիրները վեր հանելու առիթ է։

ԿԳՄՍ նախարարության Գրականության բաժնի ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Արմեն Սարգսյանի խոսքով՝ 2022-ին Հայաստանում լույս է տեսել 2,412 անուն գիրք։ 1990-ականներին և 2000-ականներին այդ թիվը չէր հասնում 1,000-ի։ Եվ եթե մի քանի տարի առաջ գրախանութներում վաճառվող գրքերի 40 տոկոսն էր հայալեզու, ապա այժմ՝ 60-70 տոկոսը։ Խնդիրը, սակայն, այն է, որ անկախությունից հետո գիրք գնելու մշակույթը միայն վերջին տարիներին է արմատավորվում։

«Շատ կուզեմ, որ, առհասարակ, գրահրատարակչության ոլորտին առավել մեծ ուշադրություն դարձվի, և ոլորտի վրա ավելի մեծ գումարներ ծախսվեն։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, բայց կուզեմ, որ դրանք բազմապատկվեն։ Օրինակ՝ Վրաստանում ավելի լուրջ գումարներ են ծախսվում վրացական գրահրատարակչության վրա և, իհարկե, այդ գումարներն ուղղվում են տարբեր միջազգային հիմնադրամներից»,- ասում է Արմեն Սարգսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ՝ հասարակությանը դեպի գիրքը բերելու ճանապարհն առաջին հերթին կրթությունը պետք է հարթի։

«Շատ առումներով մենք վրիպել ենք, որովհետև կար ժամանակ, երբ մեծ ուշադրություն չէր դարձվում գրքի հրատարակչական որակին, այսօր, բարեբախտաբար, ունենք շատ լավ, փայլուն օրինակներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան․ սա ուրախալի է և չի կարող չտալ իր արդյունքները»,- շեշտում է փոխնախարարը։

Գրական գործակալ Արևիկ Աշխարոյանն էլ պնդում է՝ մեր երկրում ընթերցանությունը որևէ կերպ չի խթանվում, դրան գումարվում են գրքի բարձր գինը, գրախանութների ոչ բավարար աշխատանքը։

Նա անդրադառնում է մեկ այլ կարևոր խնդրի ևս, որին բախվել է իր գործունեության շրջանում․ «Ես՝ որպես գրական գործակալ, ներկայացնում եմ հայ ժամանակակից հեղինակներին, ավելի շատ՝ նոր սերնդին, միջին սերնդի հեղինակներին, և տեսնում եմ, որ շատ լուրջ խնդիր կա․ հասարակության կողմից անվստահություն ժամանակակից գրականության հանդեպ, անվստահություն՝ հայերեն թարգմանված գրականության հանդեպ։ Սա պետք է կոտրվի, որովհետև մեր հեղինակներից շատերը տասը լեզվով թարգմանվել են, և մենք երբեմն դրսից ավելի շատ արձագանք ենք լսում, քան ներքին շուկայից»։

Մեկ այլ խնդիր է համայնքային գրադարանների փակվելը կամ ոչ բարվոք վիճակը։ Ու թեև փառատոնը երևանյան է, ոլորտի գործիչները հիշեցնում են նաև այս մասին։

Գրական դաշտի համար շարունակում է խնդրահարույց մնալ նաև գրական արտադրանքն ԱԱՀ-ից ազատելու հարցը․ Հայաստանում գիրքը հարկվում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկով։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ այժմ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է գիրքն ԱԱՀ-ից ազատելու հարցը, և հնարավոր է՝ քննարկումներն առաջիկայում շոշափելի արդյունք տան։

Մեծ բաց կա նաև միջազգային փառատոնների շրջանակում համագործակցություն հաստատելու հարցում, օրինակ՝ ճամփորդական դրամաշնորհների պակաս կա, որը, Արմեն Սարգսյանի խոսքով, պետությունը փորձելու է լրացնել։ Ինչ վերաբերում է Գրքի երևանյան փառատոնին, այն կտևի մինչև մայիսի 27-ը։ Փառատոնին հրավիրված են նաև գրողներ արտերկրից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան