Հանրային քննարկման դրված նախագծին տրված բացասական գնահատականը չի կարող հիմք հանդիսանալ այն փոխելու համար․ Հերիքնազ Տիգրանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը  e-draft.am կայքում դրված է հանրային քննարկման։ Նախագծին արդեն կողմ է քվերակել 62 տոկոս, դեմ՝ 38 տոկոս։

«e-draft.am կայքում նախագծի հրապարակումն ու այո կամ ոչ պատասխանները որևէ էական ազդեցություն նախագծի հետագա ճակատագրի վրա չեն ունենա, քանի որ դա, ընդամենը, վերաբերմունք է,  և եթե անգամ այնտեղ կտեսնենք 100 տոկոսով դեմ քվեարկություն, դա, ամենևին, չի նշանակում, որ նախագծի հեղինակները կարող են այդ բացասական քվեարկությունը հասցնել մինչև վերջ»,- այս մասին այսօր  «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարության նոր նախագիծ. քաղաքացիական հասարակության առաջարկներն ու մտահոգությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։

Վերջինս նշեց, որ ներկայացված նախագծում տերմինների սխալմունք կա, ինչը հեղինակները պետք է հստակեցնեն․  «3-րդ հոդվածում խոսվում է, որ հանրային քննարկումն իրականացնում է մշակող կամ ընդունող մարմինը, իսկ 4-րդ հոդվածում խոսվում է ընդունող մարմնի մասին։ Այստեղ հստակեցման հարց կա»։

Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ օրենքով չեն նախատեսվում նաև այն հիմքերը, թե այս կամ այն նախագծի մերժման հիմքը ինչն է հանդիսացել և հետևաբար կան կարգավորման ենթակա մի շարք հարցեր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։