Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
Բոլորը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք է կանխվել։ Բացահայտումն իրականացվել է Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների հետ միասին։

Պարզվել է, որ մայիսի 18-ին ՀՀ քաղաքացին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների խմբաքանակը, զենքը և զինամթերքը, այն թաքցրել է հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Հաջորդ օրը ներգրավելով ՀՀ ևս 2 քաղաքացու՝ ուղղորդել է գնալ և թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը և տեղափոխել Քաջարան։

Իրավապահները Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցրել են և ձերբակալել ՀՀ երեք քաղաքացիներին։

Ավտոմեքենայում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «հերոին», «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև 2 հատ մարտական ատրճանակ՝ 20 փամփուշտներով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սա մաքսային հսկողության կետերը շրջանցելով արգելված բեռների տեղափոխման միակ դեպքը չէ։ Նմանատիպ սխեմայի գործելու հավանականության մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում նշել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ 1 տոննա կոկաին ներկրելու դեպքին։

«Թմրանյութերը հայտնվում են շուկաներում՝ անցնելով մաքային կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները։ Այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի»,- ասել էր Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նաև մաքսային հսկողության գոտիները շրջանցելու կիրառվող տարբերակ էր մատնանշել․ «Օրինակ` Իրանի հետ սահմանում գետի վրայով նետում են թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և գցում այնպիսի տեղում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել դա»։

Ստացվում է՝ ԱԱԾ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությունը վերաբերում է ՊԵԿ նախագահի հիշատակած այս սխեմայով իրականացված մաքսանենգությանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից մայիսի 17-ին հայտնաբերված 1 տոննա կոկաինի դեպքին, որն Էկվադորից տարանցիկ երկրներով փորձ է արվել տեղափոխել Հայաստան, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ոչ թե Պետական եկամուտների կոմիտեն։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ սա ևս փորձ է արվել Հայաստան հասցնել ոչ թե մաքսակետերով, այլ շրջանցելով մաքսային հսկողության կետերը և հայտնվելով ԱԱԾ-ի ու սահմանապահների ուշադրության կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան