SpaceX ընկերությունը զբոսաշրջիկների երկրորդ խմբին է ուղարկել Միջազգային տիեզերակայան

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ամերիկյան SpaceX ընկերությունը կրկին մասնավոր առաքելություն է ուղարկել տիեզերք։ Axiom կոմերցիոն ծրագրի շրջանակում Falcon 9 հրթիռը Crew Dragon մարդատար տիեզերանավով արձակվել է Միջազգային տիեզերակայան մայիսի 21-ի երեկոյան։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SpaceX-ը։

Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց և Միջազգային տիեզերակայանի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, իսկ անձնակազմի անդամներն են՝ Սաուդյան Արաբիայից տիեզերագնացներ Ռայանա Բարնաուին և Ալի ալ-Կարնին։

Տիեզերանավով հրթիռի արձակումը  տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի արձակման համալիրից։ Միջազգային տիեզերակայանի հետ միացումը նախատեսվում է այսօր։

Սա արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է ամերիկյան Axiom ընկերության ծրագրով։ Կոմերցիոն տիեզերագնացների առաջին առաքելությունը՝ Axiom-1-ը, տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլին։ 2023 թվականի վերջին նախատեսվում է իրականացնել երրորդ Axiom առաքելությունը։

Առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը գնահատվում է 50 միլիոն դոլար։ SpaceX-ի հետ համաձայնագրի համաձայն՝ Axiom Space ծրագրի շրջանակում տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքներ այժմ նախատեսվում է իրականացնել տարին երկու-երեք անգամ:

Axiom ընկերությունը ստեղծվել է 2016 թվականին՝ NASA-ի նախկին մենեջեր Մայքլ Սաֆրեդինիի և իրանա-ամերիկյան ձեռնարկատեր Քամ Ղաֆարյանի կողմից:

Էմմա Չոբանյան