Կաշառքով, փաստաթղթերի կեղծմամբ օտարերկրացիների համար Covid-19-ի դեմ պատվաստման և հավաստագիր ստանալու հիմքեր են ստեղծվել․ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, նշանակված է եղել Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի պատասխանատու։ Խախտելով համապատասխան հրամանով հաստատված կարգը՝ իր պատասխանատվության տիրույթում գտնվող շարժական պատվաստման կետում նա կաշառքի դիմաց կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիների Covid-19 համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ պատվաստումային կետի պատասխանատու նշված անձը, կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու վերաբերյալ նախնական համաձայնություն ունենալով Երևան քաղաքի 37-ամյա բնակչի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին վերջինից ընդունել է ԻԻՀ հիշյալ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց առնվազն 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը:

37-ամյա տղամարդը, կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով խոչընդոտը վերացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ իր ծանոթի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, առևտրի կենտրոնի դիմաց հանդիպել է վերջինիս՝ իր ծանոթներ ԻԻՀ քաղաքացիների պատվաստումը կազմակերպելու համար։ Ապա 39-ամյա տղամարդը ստացել է ԻԻՀ քաղաքացիների կողմից փոխանցված 800 ԱՄՆ դոլարը, որից 600 դոլարը՝ պատվաստման կետի պատասխանատու անձին փոխանցելու նպատակով:

Իր տրամադրության տակ ունենալով ԻԻՀ քաղաքացիների անձնագրերը՝ 37-ամյա տղամարդը, խոչընդոտները վերացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է անձնագրերի՝ ՀՀ սահմանը հատելու ժամկետի վերաբերյալ դրոշմ պարունակող էջերն այնպես, որ իրական ժամկետի փոխարեն անձնագրում երևա 15 օր ավելի ուշ ՀՀ տարածք մուտք գործած լինելու տվյալ։ Այնուհետև նշված անձանց ուղեկցել է պատվաստման կետ, հանդիպել պատվաստումային կետի պատասխանատուին, որից հետո վերջինս ձևականորեն, իբր ստուգել է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ թույլատրելով վերոհիշյալ անձանց պատվաստել Covid-19 համավարակի դեմ, դրա վերաբերյալ այդ անձանց անվամբ նա լրացրել է համապատասխան հավաստագրեր ու հանձնել նրանց:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պատվաստման գործընթացն ավարտվելուց հետո Երևան քաղաքի 37 և 39-ամյա բնակիչներն առանձնացել են՝ 600 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցելու նպատակով, սակայն նույն պահին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-ամյա տղամարդուն՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։ Իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: