Մեկուկես օր առանց ջրի ոչ միայն բնակելի շենքերում, այլև հիվանդանոցներում. Կենտրոնի բնակիչներն ահազանգում են

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

FactorTV-ն վաղ առավոտից զանգեր է ստանում Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից։ Նրանք վրդովված են «Վեոլիա Ջուր» ընկերություն տարածած հաղորդագրությունից, որով տեղեկացվում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, շուրջ մեկուկես օր՝ մայիսի 23-ին` ժամը 10:00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 22:00-ը Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում։ Ջուր չի լինի ոչ բնակելի շենքերի, այլև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մարգարյան և 1-ին համալսարանական հիվանդանոցներում, Ազգային անվտանգության ծառայության, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքերում։

«Էս եղանակին, մանկահասակ երեխա ունեցող, միայնակ ապրող կամ վատառողջ տարեցները ո՞նց պետք ա մեկուկես օր առանց ջուր մնան»,- վրդովված նշում էր քաղաքացիներից մեկը։ Վրդովված բնակիչների ահազանգի մասով Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Վեոլա ջուր» ընկերությունից։ Մամուլի պատասխանատու Զառա Նազարյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, իսկ 1-85 «Թեժ գիծ» ծառայությունից մեզ փոխանցեցին, որ պլանային ջրանջատում է, ինչի մասին իրենք 2 օր առաջ տեղեկացնում են քաղաքացիներին, որ ջրի պաշար հավաքեն։

Ռոզա Վարդանյան