«Սևան» մասնաճյուղի տնօրենը թույլատրել է «Սիգ» տեսակի ձկների ապօրինի արդյունահանումը՝ ստանալով կաշառք. դատախազը գործը հանձնել է դատարան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2023 թվականի մայիսի 19-ին հսկող դատախազը հաստատել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը): Նախաքննությունը հանձնարարվել էր Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչի միջնորդության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում որոշում էր կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրեն Ս.Թ.-ի, տեսուչներ Ա.Գ.-ի, Հ.Հ.-ի և քաղաքացիներ Դ.Պ.-ի, Դ.Մ.-ի և Ա.Ու.-ի նկատմամբ՝ մեղսագրվող արարքները չկատարելու և արարքների ապաքրեականացման հիմքով:
2023 թվականի սեպտեմբերի 30-ին, քննիչի որոշմամբ՝ քրեական վարույթը կարճվել էր՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

2023 թվականի հունվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ վերացվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից մեղադրյալներ Ս.Թ.-ի, Դ.Մ.-ի, Ա.Ու.-ի, Դ.Պ.-ի. Ա.Գ.-ի և Հ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումները:

Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Թ.-ն, 2017 թվականից զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով կանխել «Սևան» մասնաճյուղի տարածքից «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանումը, կաշառքի դիմաց սույն գործով (վարույթով) անցնող քաղաքացիներին թույլատրել է իր վերահսկողության ներքո գտնվող «Սևան» մասնաճյուղի հատվածից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում: Արդյունքում «Բարդիներ» կոչվող լողափի հատվածից իրականացվել է 49 կգ «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանում՝ պատճառելով 245 հազար դրամի վնաս:

Ս.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) (կաշառք ստանալը), Հ.Հ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Պ.-ի ու Դ.Մ.-ի նկատմամբ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը: