«Չեմ կարծում, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի զորամիավորման տեղակայման կարիք ունի»․ Տիգրան Բալայան

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

Շաբաթ և կիրակի օրերը լարված են եղել  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում․ հակառակորդը փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչը թույլ չի տվել հայկական կողմը՝ կրակ բացելով այդ ուղղությամբ։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում,  անդրադառնալով  Նախիջևանի հատվածում տիրող լարվածությանը,  նշեց, որ հայկական կողմը շարունակաբար այս հարցը բարձրաձայնում է՝  համանախագահներին լսելի դարձնելու համար, և այստեղ լուրջ անելիք ունեն հենց համանախագահները, քանի որ Ադրբեջանը, փաստացի, անտեսում է նրանց կոչերը։

Հարցին՝ արդյոք ՀՀ-ի անվտանգության հարցը պե՞տք է քննարկվի ՀԱՊԿ-ում, հնարավո՞ր է արդյոք քննարկել ՀԱՊԿ զորքեր Նախիջևանի սահմանին տեղակայելու հարցը, Տիգրան Բալայանը պատասխանեց․ «Արցախում տեղի ունեցողը ՀՀ-ի անվտանգության հետ է կապված, իսկ  ՀՀ-ում տեղի ունեցողն Արցախի անվտանգության հետ ուղիղ կապ ունի։ Օպերատիվ կերպով մենք ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել սահմանային լարվածության մասին, իսկ ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում ՀԱՊԿ զորամիավորում  տեղակայելուն, ապա ես չեմ կարծում, որ ՀՀ-ն այլ երկրի զորամիավորման տեղակայման կարիք ունի»։