Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի հոդվածների շուրջ ձեռքբերված առաջընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել հաղորդակցությունների ապաշրջափակման և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման հետագա գործընթացի շուրջ․ այս մասին Մոսկվայում եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳՆ նախարարը նաև նշել է այն առաջընթացը, որը ձեռք է բերվել  խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի հոդվածներով։

«Կուզենայի ընդգծել այն առաջընթացը, որն արդեն ձեռք է բերվել ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներով։ Կուզենայի նաև նշել այն ըմբռնումը, որոնք շոշափվում են այլ հարցերով, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման հետագա գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը՝ նշելով, որ այս առումով ինչպես հայկական, այնպես էլ մյուս կողմերը պետք է աշխատեն սահմանազատման գործընթացի չափանիշների հետագա կոնկրետացման ուղղությամբ։

Նա նաև ընդգծել է հետագա էսկալացիայի կանխարգելման և ուժի կիրառումից զերծ մնալու կարևորությունը, ինչի շուրջ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են և համատեղ հայտարարություն արել։

«Հայաստանը հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ին մեր ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին և բոլոր հետագա հայտարարություններին: Մենք հավատարիմ ենք կառուցողական աշխատանքին»,- եզրափակել է Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան