Աշոտ Փաշինյանի առևանգման ահազանգի հետքերով․ ինչ են պատմում կողմերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Վարչապետ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել իր և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի գործով։ Հակոբյանը ձերբակալված է, նա կառերեսվի Աշոտ Փաշինյանի հետ։

Վարչապետի որդին երեկ է հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Միջադեպը սկիզբ է առել վերաքննիչ դատարանի շենքի մոտ։ Ըստ Աշոտ Փաշինյանի՝ անցնելիս հանդիպել է 2020 թվականի պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։ Նրանցից մի կին, որը, ինչպես հետագայում պարզվեց, Գայանե Հակոբյանն է, մոտեցել է իրեն, առաջարկել նստել իր ավտոմեքենան ու հանգիստ զրուցել, և երբ նստել է, կինն իր համար անսպասելի վարել է մեքենան։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ընթացքից դուրս ցատկում մեքենայից։ Նա ցուցմունք է տվել այն մասին, որ ցատկելուց հետո սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով՝ նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներից են:

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խոսքով՝ ծնողներից մեկը պարզապես Աշոտ Փաշինյանին ասել է, որ գնան «Եռաբլուր», որտեղ նա տղաների աչքերին նայելով՝ կասի, թե իր ծնողներն ինչ են արել, որոշ տարածություն անցնելուց հետո, սակայն, Աշոտ Փաշինյանը մեքենայի դուռը բացել ու իջել է։

Գալեյանն ու ևս երկու անձ միջադեպից հետո ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ձերբակալվածներն առանց փաստաթղթավորման են ազատ արձակել, և իրենց համար պարզ չէ, թե ինչ կասկածի հիման վրա էին նրանք զրկվել ազատությունից։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ զոհված զինծառայողների հարազատների հոգեվիճակում նրանք կարող էին ինչ-որ ասելիք ունենալ Նիկոլ Փաշինյանի որդուն․ նրանք այդ պահին դուրս են եկել վարչական դատարանից, որտեղ իրենց գործով հերթական նիստին էին եղել։

«Այդ իրավիճակում ես ամենևին անտրամաբանական չեմ համարում, որ փորձել են խոսել ու ինչ-որ ասելիք փոխանցել»,- ասաց Մելիքյանը։

Թե ավտոմեքենայում տեղի ունեցած խոսակցության մասին ինչ է հայտնել Գայանե Հակոբյանը, այս պահին պաշտպանը չի բացահայտում։

Երեկ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մանրամասներ էին ներկայացված Փաշինյանի որդու ցուցմունքից։ Հանցագործության մասին հաղորդման մեջ Աշոտ Փաշինյանը հայտնել է, որ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թվականի պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է՝ արագությունը գերազանցելով, երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է «Եռաբլուր», որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ և օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից՝ արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է, որ Աշոտ Փաշինյանը չէ այն անձը, որից զոհված զինծառայողների ծնողները կարող էին պատասխանների ակնկալիք ունենալ, և որ երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար։

Դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է անձին կամ վերջինիս մերձավորին առևանգելու հոդվածով, որը կապված է այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ զոհվածի մայրն Աշոտ Փաշինյանին առաջարկում է նստել իր մեքենան, բայց վերջինիս նստելու պահը ֆիքսված չէ։ Պաշտպան Մելիքյանը պնդում է՝ Փաշինյանի նկատմամբ մեքենան նստելու հարկադրանք չի եղել։

«Եթե այդ տեսանյութը մի փոքր շարունակվեր, մենք բոլորս կտեսնեինք, որ Աշոտ Փաշինյանն իր կամքով է նստում մեքենան, և որքան ես հասկացա՝ այդ հարցն անգամ ինքը չի ժխտում, որ իր կամքով է նստում մեքենան»,- ասաց Մելիքյանը։

Իրավապաշտան Զառա Հովհաննիսյանը դիտարկմամբ՝ եթե անգամ Աշոտ Փաշինյանն իր կամքով է մեքենա նստել, դա չի բացառում մեքենայում անկանխատեսելի հանգամանքների առաջացումը։

«Եթե անգամ անձն ինքնակամ էր նստել մեքենա, ցանկացած պարագայում, եթե մեքենայում անախորժ խոսակցություն է լինում, և անձը խնդրում կամ հորդորում է կանգնեցնել մեքենան, ուրեմն վարորդը պետք է կատարի այդ գործողությունը։ Ես ենթադրում եմ, որ ցատկել է՝ պահանջը չկատարելու պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մեքենայում, բացի Աշոտ Փաշինյանից և Գայանե Հակոբյանից, այլ անձ չի եղել, որևէ կերպ Գայանեն միջոց չի ձեռնրակել, որպեսզի արգելափակի մեքենայի դռները և հնարավոր չլինի դրանք բացել։ Մելիքյանը համարում է, որ նկարագրվածն առևանգում համարվել չի կարող։

Նշենք, որ վարչապետի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները ենթակա են հատուկ պետական պաշտպանության։ Հանրությանն այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ Աշոտ Փաշինյանն ընտանիքի հետ չի ապրում, ավելին, հրաժարվել է հատուկ պաշտպանությունից։

Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ նման պարագայում հանրությունն է՛լ ավելի հոգատար պիտի լինի նման երեխաների նկատմամբ, և ոչ թե ոտնձգություն կատարի նրանց իրավունքների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան