Նույն օրակարգը՝ տարբեր մայրաքաղաքներում․ Միրզոյանն ու Բայրամովը կբանակցեն Մոսկվայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում մայիսի 19-ին սպասվող Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով մինչ այս եղած բանակցությունների շարունակությունն է։ Factor TV-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու։

Մոսկվայում եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Լաչինի միջանցքի փակվելուց հետո դեկտեմբերի վերջին հայկական կողմն առաջարկեց հետաձգել այդ հանդիպումը՝ պատճառաբանելով, որ նախարար Միրզոյանի համար առաջնահերթություն է միջանցքի փակման հարցը։ Դրանից հետո միջանցքը ոչ միայն չբացվեց, այլև Ադրբեջանը պաշտոնապես անցակետ տեղադրեց այնտեղ։

Հայկական կողմն այս ամիսների ընթացքում պարբերաբար հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հարցով որևէ բանակցության չի մասնակցի՝ համարելով, որ ամեն ինչ հստակեցված է եռակողմ հայտարարությամբ և այն վերաբանակցելու կարիք չկա։ Արդյո՞ք առաջիկա հանդիպմանը, երբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման պատճառով Արցախում իրավիճակն է՛լ ավելի է բարդացել, հայկական կողմը բանակցություններ կանցկացնի։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ Լաչինի միջանցքի հարցով բանակցելու հարց չկա, որովհետև կան կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն։ Քաղաքագետն ուշագրավ է համարում այն, որ Վաշինգտոնում և Բրյուսելում որևէ անդրադարձ չեղավ Լաչինի միջանցքին։ Նշանակում է՝ հայկական կողմը շարունակում է պնդել դիրքորոշումը, թե Լաչինի հարցով բանակցելու հարց չկա։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի գնահատմամբ՝ էական չէ, թե որ մայրաքաղաքում են ընթանում բանակցությունները։ Արդյունքն այն է, որ բոլոր հարթակներում Ադրբեջանի իշխանությունը հասնում է իր ցանկալիին, իսկ Հայաստանի իշխանությունը հայանպաստ որևէ դիրքորոշում չի կարողանում առաջ մղել։

Այն, որ Մոսկվայում Բրյուսելի և Վաշինգտոնի բանակցությունների ուղիղ շարունակությունն է լինելու, այնքան էլ միանշանակ չէ։

Մոսկվայից հետո երկու երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում է նախատեսված Քիշնևում հունիսի 1-ին, ապա հուլիսին՝ Բրյուսելում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան