Ինչպես է 1 տոննա կոկաինը հասել Հայաստան․ ՀՀ-ի և Իտալիայի իրավապահների հաղորդագրությունների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերություններից մեկը Հայաստան է ներմուծել շուրջ 1 տոննա «Կոկաին»․ այս մասին այսօր հաղորդեց ԱԱԾ-ն։ Սև շուկայում շուրջ 250 մլն եվրո արժեքով արգելված բեռը տեղափոխվել է ԱԱԾ։ Թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։

ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Այս հաղորդագրությունը ուշագրավ է ոչ միայն առգրավված թմրանյութի խոշոր խմբաքանակով, այլև նրանով, որ հաջորդեց երեկ եվրոպական մամուլում տարածված նմանատիպ մեկ այլ հաղորդագրության։

Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում 2,7 տոննա ընդհանուր քաշով կոկաին է առգրավվել, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստով ուղարկել Հայաստան։ Ըստ աղբյուրի-ի՝ թմրամիջոցը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է։ Բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը եղել է Հայաստանը՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։

Ստացվում է՝ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությանը հաջողվել է կոկաինի շուրջ 1 տոննա խմբաքանակ Հայաստան հասցնել, իսկ 2,7 տոննան առգրավվել է իտալացի իրավապահների կողմից։

Հայաստանյան ո՞ր ընկերության մասին է խոսքը և ո՞ր տրանսպորտային ընկերությունն է իրականացրել ծովային փոխադրումը՝ դեռ պարզ չէ․ ՀՀ իրավապահ մարմիններն այս հարցերի պատասխանները դեռևս չեն բացահայտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան