ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել ենք սեպտեմբերյան մարտերի շրջանում. ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, Անվտանգության խորհրդում է քննարկվել. կարծում եմ՝ նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների շրջանում է մոտավորապես եղել, կխնդրեի ճշտել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանում քննարկվել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, որի մասին խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել պատճառը, որ Հայաստանը չի գնացել այդ քայլին, փոխնախարարը պատասխանեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում և այս աշխատանքները շարունակվում են, որի մասին մենք հայտարարել ենք: Շուտով կլինեն նաև քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հայտարարության հետ կապված»:

Նա վստահեցրեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա Հայաստանի օրակարգում, սակայն ըստ իրավիճակի զարգացման կարող է նաև քննարկվել:

«Մենք այդ գագաթնաժողով գնացինք այն հույսով, որ քննարկումները կբերեն որոշակի արդյունքների: Մեր սպասելիքները չարդարացան, բայց որոշեցինք շարունակել աշխատանքները: Իրավիճակը բարդ է և մենք լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների: Դեռևս այդ հույսը կա»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովն բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար սպասում են Հայաստանի պատասխանին, ԱԳ փոխնախարարն նշեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական; Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են նորից վերսկսվել: Այս պահին օրակարգ է բերվել դիտորդների հետ կապված հարցը»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառել է սպառազինություն և զորք. «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»:

Ինչ վերաբերում է անվտանգության միջզգային նոր երաշխիքների փնտրտուքի, որի մասին հայտարարել է ԱԽ քարտուղարը, Մնացական Սաֆարյանը նշեց. «Մենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ կապված բաղադրիչները փորձում ենք առավել զարգացնել բոլոր ուղղություններով: Իսկ կոնկրետ հարցի պատասխանի համար ավելի լավ է դիմեք ԱԽ քարտուղարին»:

Մանրամասները՝ տեսանյութում։