Իտալիայում 2,7 տոննա կոկաին է հայտնաբերվել, որը Վրաստանով պետք է Հայաստան տեղափոխվեր․ Reuters. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի հարավում գտնվող Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում 2,7 տոննա ընդհանուր քաշով կոկաին է առգրավվել, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստով ուղարկել Հայաստան։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։ Ըստ աղբյուրի՝ Հարավային Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է, որ առգրավել է 2700 կգ բարձր մաքրության կոկաին, որը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է (880 միլիոն դոլար)։

Նշվում է, որ բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը Հայաստանն էր՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։ Ոստիկանությունից հավելել են, որ թմրանյութը հայտնաբերվել է բեռնատարում՝ շնորհիվ մասնագիտացված սկաներների,  օգնել է նաև Ջոել անունով վարժեցված շունը:

Factor.am-ը փորձում է ՀՀ իրավապահներից մեկնաբանություն ստանալ խնդրի առնչությամբ, այն կներկայացնենք լրացուցիչ։