Ադրբեջանը հարձակվեց, ՌԴ ԱԳՆ-ն պահանջեց ՀՀ-ից՝ ՀԱՊԿ դիտորդներ տեղակայել․ չե՛ք ճանաչում մեր տարածք, ո՞ւր կկանգնեք․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ

-Բրյուսելում մայիսի 14-ին նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից մի քանի օր առաջ, փաստորեն, Ադրբեջանը ռազմական սադրանք է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ՝ Սոթքի ուղղությամբ, այսօր կիրառել է նաև ԱԹՍ, ունենք վիրավորներ, և ԱԹՍ-ն ոչնչացվել է։ Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը՝ այս փուլում ռազմական գործողություններ իրականացնելով։

-ԱՄՆ-ի Պետքարտուղարության տարածած հայտարարությունից, եթե փորձենք եզրակացություններ անել, ապա ադրբեջանական կողմը փորձում է վիժեցնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, ձեռք են բերել պայմանավորվածություն, որ շատ մոտ ապագայում կգնան զորքերի հայելային հետքաշման։ Գլոբալ առումով ադրբեջանական կողմի համար ավելի շահեկան է մոսկովյան հարթակը, որովհետև այնտեղ, եթե ոչ բացահայտ, ապա քողարկված պաշտոնական Մոսկվան Բաքվի շահերն է սպասարկում։

-Ինչո՞ւ է մոսկովյան հարթակը ձեռնտու Բաքվին։ ՀՀ վարչապետը Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում շքերթի էր մասնակցում, իսկ Ալիևն ԱՊՀ երկրների այն առաջնորդներից էր, որը ներկա չէր։ Տրամաբանությունը պետք է հուշի, որ Պուտինի կարծիքն ավելի շատ դրական պետք է լինի Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի։

-Հերթական անգամ Ալիևն իր դիվանագիտությամբ հաղթեց Փաշինյանին։ Նա բազմիցս ապացուցել է, որ խաղում է թե՛ արևմտյան, թե՛ ռուսական հարթակներում, բայց ավելի շատ նրա շահերը սպասարկում է ռուսական կողմը։ Արևմտյան հարթակում խաղալու լավագույն առիթ ստեղծվեց՝ այդ բեմականացված միջոցառմանը չգնալով, և չհայտնվելով ռազմական հանցագործություն գործող Պուտինի կողքին։ Այս առումով Ալիևը դիվիդենտներ շահեց Արևմուտքից։

-Հաշվարկը ո՞րն էր, այն, որ Արևմուտքի աչքում Պուտինը և Փաշինյանը նույնացա՞ն։

-Ադրբեջանական մամուլում վերջին օրերին անընդհատ կարմիր գծով տարվում է այն թեզը, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, և որ ՀՀ վարչապետը, գնալով Մոսկվա, ստացել է հրահանգներ Պուտինից, և այս սահմանային լարվածությունը ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահի վառ երևակայության արդյունքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռսոբերտ Աանանյան