Այնթապ համայնքում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն

Լուրեր

06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
Բոլորը

Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու համար:

Հիշեցնենք, որ Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող (պաշտոնավարումը կասեցված է) Կ.Ս.-ն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին իր եղբորը՝ Հ.Ս.-ին, տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղվածք, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ գյուղապետարանում Հ.Ս.-ի անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև նշված քաղվածքը՝ համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա 2014 թվականի հոկտեմբերի 23-ին գրանցվել է Հ.Ս.-ի սեփականության իրավունքը Այնթապ համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/1 հասցեում գտնվող, 0.03676 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 13-ին քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է Այնթապի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Ն.Ն.-ի իրավունքները և առողջության համար վտանգ ներկայացնող, արտադրական նշանակության՝ 156.16 քմ մակերեսով անասնագոմն ու տնտեսական պահեստը:

Մեկ այլ դրվագով 2020 թվականի փետրվարի 7-ին Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ, համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն է վաճառել Համայնքի Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7 քմ մակերեսով հողամասը, որից 76.16 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, իսկ 23 քմ մակերեսով հողամասը եղել է Համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքը. Կ.Ս.-ն իրեն է վաճառել նաև 52.3 քմ մակերեսով ավտոտնակը, 127.5 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 20.1 քմ մակերեսով մետաղական տնակը:

Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 18-ին կրկին համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ Այնթապ համայնքի Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5 քմ մակերեսով հողամասը, որից 27.5 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, և 85.5 քմ մակերեսով տեխսպասարկման կայանն օտարել է Գ.Մ.-ին:

2020 թվականի հուլիսի 27-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի 1-ին շարքում գտնվող 16.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, օտարել է Ա.Ս.-ին:

Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն 2020 թվականի օգոստոսի 4-ին առաջատար մասնագետի օժանդակությամբ 30.9 քմ մակերեսով հողամասի վրա՝ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտում ինքնակամ կառուցված 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական: Համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով Լ.Հ.-ին է վաճառել 30.9 քմ մակերեսով հողամասը, 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը:

2020 թվականի նոյեմբերի 30-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի նախկին ղեկավարը Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 3591.4 քմ մակերեսով հողամասը և դրա վրա ինքնակամ կառուցված 815 քմ մակերեսով հասարակական շինությունը, 3.4 քմ մակերեսով պահակատունը, 51 քմ կաթսայատունը, 29.7 քմ մակերեսով պարիսպը և 15.75 քմ մակերեսով ծածկն ուղղակի վաճառքով օտարել է Ա.Ս.-ին:

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Համայնքի 9-րդ փողոցում գտնվող 12.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, 12.8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված խանութն օտարել է Ս.Հ.-ին:

Այնթապ համայնքի նախկին ղեկավարի Կ.Ս-ի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 21-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ 7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը՝ 8 դրվագ), 3152 -րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):