Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանի երկայնքով զորքերը հեռացնել․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը  ճեպազրույցում  անդրադարձել է նախօրեին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի հերթական ագրեսիային։

«Այս տեսակի բռնությունը, կարծում ենք, որ խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն։  Երկու երկրների առաջնորդներին կոչ ենք անում երբ հավաքվեն Բրյուսելում մայիսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հեռացնել սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Վաշինգտոնում մեր կողմից հյուրընկալված բանակցությունների ընթացքում»,-ասել է Պատելը։

Պատասխանելով հարցին, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կասկածի տակ էր դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի բանակցությունների վերաբերյալ, Պատելն ասել է, որ շատ ժամանակ չի ծախսում մտածելու այն մասին, թե ինչ է ասում  ռուս գործընկերն իր ամբիոնից:

«Այն, ինչ ես կարող եմ ասել,  այն է, որ, քանի որ դա վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրին, մի բան է, որով այս գերատեսչությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ: Մենք հավատում ենք, որ կա հստակ ճանապարհ դեպի առաջ։ Մենք ուրախ էինք այդ երկու երկրներին հյուրընկալել մայիսի սկզբին»,-ասել է Պետդեպի փոխխոսնակը՝ նշելով, որ կարծում են, թե այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք են դրել Բրյուսելում բանակցությունների շարունակության համար։