Կա մեղքի, պատասխանատվության զգացում․ Մարիա Կարապետյանը՝ ՔՊ-ի օրոք պատերազմի, Եռատոնի վերացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է և մասնակցում է Երկրորդ աշխարհամարտի Հաղթանակի շքերթին։ Քննադատություն է հնչում, ըստ որի՝ ՀՀ ղեկավարը գնացել կանգնել է մի երկրի ղեկավարի կողքին, որն այս պահին արյունալի և բարբարոս պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ․ ինչո՞ւ կանգնել Պուտինի կողքին, երբ այդ մարդը, փաստորեն, ինքն է ֆաշիստական և նացիստական պատերազմ վարում։ Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ։

-Վարչապետի այսօրվա այցը պետք է դիտարկել այսօրվա իր ուղերձի շրջանակում։ Այսօր Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի ավարտի օրն է, որին մասնակցություն են ունեցել նաև Սովետական Հայաստանի քաղաքացիներ, և մեծ թվով զոհեր ենք ունեցել։

-Բայց խոստովանեք, որ այսօրվա հետ կապված այս քննադատությունը չեք կարող շրջանցել։

-Միևնույն ժամանակ, աշխարհն այժմ շատ բևեռացված է, և յուրաքանչյուր կողմը կոչ է անում, որպեսզի ընտրություն կատարի բաժանարար գծերի շուրջ։ Այս համատեքստում տրամաբանական է, որ Հայաստանը սեփական դիտանկյունից մոտենա հարցերին, գնահատի իրավիճակը և ըստ դրա գործի։ Ինչպես շեշտեցի՝ Երկրորդ աշխարհամարտի, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետք է վերաբերվենք այն դիտանկյունից, որը հնչեցրել է ՀՀ վարչապետն իր այսօրվա ուղերձում։

-Ինչքան էլ չուզենանք, ստացվում է, որ Հայաստանն այսօր նույնացվում է ՌԴ-ի հետ՝ նույն հարթակում կանգնելով։

-Իսկ երբ, օրինակ, ՀՀ արտգործնախարարը մեկնում է Անկարա, Հայաստանը նույնացվո՞ւմ է այդ երկրի հետ։

-Չէ, այնտեղ տոնակատարության չեն մասնակցել։

-Դժբախտ դեպքի՝ աղետի կապակցությամբ է մեկնել, արդյո՞ք նույնացվում է, թե չի նույնացվում։

-Ցուցադրվում են կադրեր Կարմիր հրապարակից, դրանք կհրապարակեն նաև արևմտյան լրատվամիջոցները։ Չե՞ք կարծում, որ այնտեղ ՀՀ ղեկավարի ներկայությունը՝ Պուտինի և եվրասիական մյուս բռնապետերի հետ, Հայաստանի վարկի առումով հետընթաց է։

–Ես ծանոթ եմ այդ քննադատությունը, ես լսում եմ դա, բայց ես ներկայացրի այն դիտանկյունը, որ Հայաստանն այս օրը հիշատակում է իր պետական տոների մեջ, և նշեցի, որ այս ամենը պետք է դիտարկել այն ուղերձի շրջանակում, որ հնչեցրեց ՀՀ վարչապետն իր ուղերձում։

-Նկատեցի, որ ՀՀ վարչապետը, Ղազախստանի նախագահը Գեորգիևյան ժապավեն չեն կրում։

-Դա անձնական ընտրության հարց է, թե այդ խորհրդանիշը որքանով ես քեզ հոգեհարազատ համարում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան