Ինչո՞ւ է Կառավարությունը փոխում Ռոբերտ Քոչարյանին գրասենյակ տրամադրելու կարգը

Լուրեր

14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
Բոլորը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղված է «ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  որոշման նախագիծ, ըստ որի, ՀՀ պաշտոնաթող նախագահին անհատույց կարգով գրասենյակ կհատկացվի ոչ թե 10, այլ 15 տարի ժամկետով, փաստորեն, Կառավարությունը, փոփոխություն կատարելով որոշման մեջ, վարձակալման ժամկետը ավելացրել է ևս 5 տարով։ 

Factor.am-ի հետ զրույցում 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց,  որ փոփոխության ահրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա օգոստոս ամսին լրանում է  2-րդ նախագահին հատկացված գրասենյակի վարձակալման տասը տարին․ «Հետևաբար, վարձակալման ժամկետը երկարաձգվեց»։

Հարցին՝ արդյոք ևս հինգ տարի Ռոբերտ Քոչարյանը կաշխատի նույն գրասենյակում, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ գրասենյակի տեղի փոփոխություն  չի նախատեսվում։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի գրասենյակը գտնվում է  Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում՝  Էրեբունի պլազա հյուրանոցի 6-րդ հարկում, իսկ այդ տարածքի վարձակալման գումարի չափը սահմանվում է ըստ Էրեբունի պլազայի և Կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության, իսկ այս տարվա պետական բյուջեից որպես վարձակալման վճար արդեն հատկացվել է 20 մլն դրամ։