24 դպրոց և 46 մանկապարտեզ` 170 դպրոցի և 130 մանկապարտեզի փոխարեն. խոստացվածը չի կատարվել

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը 2021 թվականից սկսել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու և վերանորոգելու ծրագիրը։ Այն նաև ներառված է 2021-2026 թվականների կառավարության ծրագրում։ Ըստ այդմ՝ մինչև 2026 թվականը պետք է կառուցվի և հիմնանորոգվի 337 դպրոց և 521 մանկապարտեզ։

2021 թվականի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ գործադիր մարմինը քննարկել էր այդ ծրագրի ընթացքը։ 2022 թվականին, նախնական պլանի համաձայն պետք է կառուցվեր և հիմնանորոգվեր 170 դպրոց և 130 մանկապարտեզ։ Ընդ որում՝ սրանում չէին ներառվելու սուբվենցիոն և այլընտրանքային ծրագրերը:

Սակայն նշված արդյունքները չեն իրականացել, քանի որ կառավարության 2022 թվականի կատարման արդյունքների և ընթացքի մասին զեկույցում նշված է՝ կառուցման և հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 24 դպրոցում և 46 մանկապարտեզում։

Ընդ որում՝ 2022 թվականի կառավարության կատարողականը և ԿԳՄՍ նախարարության հարցման պատասխանները հակասում են միմյանց։ ԿԳՄՍ նախարարությունը ավելի մեծ թվեր է հայտնում, թեև նախարարության ներկայացրածը նույնպես պակաս է խոստացված ցուցանիշից։

Factor.am-ը նաև հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու, թե արդյոք 2022-ի նախատեսած արդյունքները իրականացել են։ Նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականին ավարտվել են 94 դպրոցի և 38 մանկապարտեզի շինարարական աշխատանքներ, իսկ մասնակի նորոգվել է 86 դպրոց։ Նաև ավելացրել են՝ ավարտվել են ևս 27 մանկապարտեզի հիմնանաորգման աշխատանքներ։

2022 թվականի կառավարության կատարողականում պատկերն այլ է՝ վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել 24 դպրոցում և 46 մանկապարտեզում։

2023 թվականին ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ավարտին հասցնել 21 դպրոցի և 16 մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Հավելենք որ ծրագիրն իրականացվում է ոչ միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով, այլ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև՝ արտաքին աղբյուրների միջոցներով:

Սոնա Հովսեփյան