Իրանում տարեսկզբից 203 մարդ է մահապատժի ենթարկվել

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Իրանում այս տարվա սկզբից մահապատժի են ենթարկել առնվազն 203 բանտարկյալի, որոնցից երկուսին՝ սրբապղծության համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Iran Human Rights-ին։

Նշվում է, որ Յուսեֆ Մեհրադը և Սադրոլլա Ֆազելի Զարեն մահապատժի են ենթարկվել Իրանի կենտրոնական Արաք բանտում։

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի տվյալներով՝ նրանք ձերբակալվել են 2020 թվականի մայիսին՝ նախապաշարմունքների և կրոնի քննադատություն կոչվող Telegram ալիքին միանալու մեղադրանքով։ Երկուսն էլ մի քանի ամիս գտնվել են մեկուսարանում և չեն կարողացել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։

Mizan տեղեկատվական գործակալությունը, որը տեղեկություններ է հայտնում Իրանի դատական համակարգի աշխատանքի մասին, հաստատել է մահապատժի լուրը։ Տղամարդիկ, իբր, վիրավորել են Մուհամեդ մարգարեին, քարոզել աթեիզմ և այրել Ղուրանը:

Իրանում 2022 թվականին մահապատժի է ենթարկվել առնվազն 582 մարդ, իսկ 2021 թվականին՝ 333 մարդ:

Հիշեցնենք, որ Իրանի դատարանը Թեհրանի նահանգում բողոքի ցույցերի մասնակիցներից մեկի նկատմամբ առաջին մահապատիժն է կայացրել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստվում է մահապատժի ենթարկել մարդկանց, ովքեր բողոքի ցույցեր են անում երկրի փողոցներում։ Խոսքը 14 հազարից ավելի մարդու մասին է։

Տաթև Ֆռանգյան