Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել․ պաշտպանները համոզած են՝ հետապնդման պատճառն այլ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի Սեյրան Օհանյանի ու ևս 11 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Դրա միայն մեկ դրվագն է վերաբերում Խաչատուրովին։

Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականին Պաշտպանության նախարարության և Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցված անձի՝ Էդգար Արշակյանի միջև կնքվել է ՊՆ ենթակայության ներքո գտնվող զորամասի անօտարելի հողատարածքի և դրա վրա առկա շինությունների առքուվաճառքի պայմանագիր։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս դրվագով մեղադրյալ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվությունն Ազգային ժողովից ստանալիս հայտնել է, որ շուրջ 2 մլն ընդհանուր արժեքով հողատարածքն ու դրա վրա առկա 8 մլն արժեքով շինությունները վաճառվել են 4 մլն դրամով, դրանց իրական գնորդը եղել է ոչ թե Էդգար Արշակյանը, այլ  Գրիգորի Խաչատուրովը, ապա հողատարածքը երկու անգամ գրավադրվել է բանկում և ստացվել 18 մլն դրամ գումար։

Վերը նշված գործողությունները դիտարկվել են որպես փողերի լվացում։ Ըստ պաշտպանների՝ այն գործողությունները, որոնք նկարագրվում են Խաչատուրովին առաջադրված մեղադրանքում, փողերի լվացման հետ որևէ կապ չունի․ որպեսզի արարքը որակվի փողերի լվացում, պետք է անօրինական ճանապարհով գույք ձևավորվի, որը քողարկելու տեսքով օրինականացվի։

Պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսանյութ հրապարակեցին՝ հայտարարելով, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ այս գործի շրջանակում արված պնդումները հակասում են միմյանց։

Մայիսի 8-ին նշանակված են Խաչատուրովի և մյուսների գործով նախնական դատալսումները։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է այն դռնփակ քննել։ Պաշտպաննները պնդում են, որ օրենքով այս փուլը դռնփակ անցկացնելու ընթացակարգ նախատեսված չէ, և խախտվում է Խաչատուրովի՝ հրապարակային դատաքննության իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան