Եթե ինձ պաշտոնանկ անեն, մեր խմբակցությունը այլ թեկնածու չի առաջադրի. Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իրեն անվստահություն հայտնելու գործընթացը քաղաքական ճնշում է համարում։

Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածությունների հարցի քննարկման ժամանակ Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական համարելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Թագուհի Թովմասյանն ընդգծեց․ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների մոտ ստելը սովորություն է դարձել։ Հովիկ Աղազարյանը ստել է, որովհետև ես երկու անգամ ասում եմ Էդգար Ղազարյանին՝ այդ խոսքի համար ներողություն խնդրեք քաղաքացիներից։

Բացի դրանից՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի կարող որևէ մեկին արտահայտել իր կարծիքը․ սա աբսուրդ է․․․

Ես ընդմիջման մասին ասել եմ, իրենք չեն համաձայնել։ Ընդմիջման համար պետք է լինի հանձնաժողովի անդամների համաձայնությունը»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

«Իրենք քաղաքական ճնշում են գործադրում իմ նկատմամբ, դա քաղաքական որոշում է․․․․ Այդ օրը չորս պատգամավոր խոսում էին ինձ անվստահություն հայտնելու մասին»,- նշեց Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ եթե իրեն պաշտոնանկ անեն, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի, հանձնաժողովի նախագահի պաշտոնը կմնա թափուր։
«Դա կնշանակի, որ ընդդիմությունը որևէ պաշտոն չի ունենա խորհրդարանում, և Ազգային ժողովը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից բաղկացած խումբ։ Իսկ ժողովրդավարական երկրներում Ազգային ժողովը բաղկացած է իշխանությունից և ընդդիմությունից։ Այս պարագայում մենք գնում ենք շատ հեռու, դառնում ենք ոչ ժողովրդավար երկիր, բայց իրենց համար դա խնդիր չէ, որովհետև իրենք, իրենց խոստումները դրժելով, առաջ են գնում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։