Մոտ ենք եզրագծին․ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել․ Բլինքենը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ում մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց, և խաղաղության համաձայնագիրն արդեն հասանելիության տիրույթում է»,- Միրզոյան-Բլինքեն բանակցությունների եզրափակիչ նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքը սկսել է շնորհակալություն հայտնելով իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին երկխոսությանը նվիրվածության համար և այն բանի համար, որ կողմերն ընդունում են, որ հարատև խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն է։
«Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի քանի շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատում եմ, որ այդպես է, որ համաձայնությունն արդեն տեսադաշտում, հասանելիության տիրույթում է: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կլինի ոչ միայն պատմական, այլև խորապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ նրանց երկու երկրների սահմաններից այն կողմ:

Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը դրել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես մոտ ենք համաձայնության հասնելուն։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք դա գիտենք։ Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին հատել եզրագիծը։ Եվ ինչպես ասացի, կարծում եմ, մենք շատ մոտ ենք դրան:

Ի վերջո, պետք է ասեմ, որ այն հանձնառությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ ընկերներից՝ արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Դրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է։

Այս մի քանի օրերի արդյունքից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելիության սահմաններում է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր ընկերներին հասնել դրան:

Այսպիսով, շնորհակալություն երկուսիդ, երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և անհամբեր սպասում ենք շարունակությանը»,-հայտարարել է Բլինքնը: