Էրդողանը կընդունի՞ ընտրություններում իր պարտությունը․ Al Monitor-ի անդրադարձը

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, քաղաքական գործիչների հռետորաբանությունն ավելի կատաղի է դառնում, իսկ ֆիզիկական բռնությունը՝ աճում: Al Monitor-ը գրում է, որ սահուն անցման հույսերը, եթե ընդդիմությունը հաջողի մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում կամ նախագահական ընտրությունների հավանական երկրորդ փուլում, խամրում են իշխանության բարձրաստիճան գործիչների չարագուշակ մեկնաբանություններով, որոնք վկայում են իշխանությունը հանձնելուց հրաժարվելու մասին։

«Իմ ազգը չի տա այս երկիրը նրան, որը նախագահ է դառնում Քանդիլի աջակցությամբ»,- Անկարայում հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իրաք-Իրան սահմանին գտնվող Քանդիլի լեռները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնական հենակետն են։ Նախօրեին Էրդողանը հետ է կանգնել իր հայտարարությունից՝ ասելով, որ իր ազգը թույլ չի տա, որ Քանդիլի աջակցությամբ ինչ-որ մեկը նախագահ դառնա:

Էրդողանը և նրա կողմնակիցները հաճախ ընդդիմությանը մեղադրում են PKK-ի հետ կապերի մեջ։ Նրանք հատկապես թիրախավորում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որն  արմատներ ունի քրդական շարժումից։

Քեմալ Քըլըչդարօղլուն, որի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) գլխավորում է վեց կուսակցություններից բաղկացած հիմնական ընդդիմադիր դաշինքը, ըստ հարցումների՝ ընտրություններում առաջ է անցնում Էրդողանից:

Թուրքիայի գործող նախագահի մեկնաբանությունները հաջորդել են ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուի հայտարարություններին, երբ նա ընտրությունները որակել էր որպես «Արևմուտքի քաղաքական հեղաշրջման փորձ»:

HDP-ի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն բողոք է ներկայացրել Սոյլուի դեմ՝ նրա մեկնաբանությունների պատճառով։ Նա նշել է, որ «ակնհայտ է, որ Սոյլուն գնահատում է, որ մայիսի 14-ի ընտրությունները քաղաքական հեղաշրջման փորձ կլինեն, եթե գործող նախագահը պարտվի նախագահի մեկ այլ թեկնածուի նկատմամբ»:

ԱԶԿ-ի քաղաքական դիսկուրսը, որը երկար ժամանակ քննադատվում է թուրքական հասարակության բևեռացման համար, ավելի բռնի երանգ է ստացել ընտրությունների օրվա մոտենալուն պես՝ մտավախություն առաջացնելով, որ նման լեզուն կարող է ֆիզիկական հարձակումների հանգեցնել:

Մասնավորապես, անցյալ ուրբաթ Ստամբուլի Սուլթան Ահմեթ մզկիթում ելույթ ունենալիս Էրդողանն ասել էր, որ ընտրողները Քըլըչդարօղլուին «քաղաքական դիակ» կդարձնեն: Անթալիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլ հայտարարել էր, որ Թուրքիան «կթաղի» Քըլըչդարօղլուին քվեաթերթիկներով։

Քաղաքական բռնության վախերը շատ իրական են մի երկրում, որտեղ շատերը հիշում են 1970-ականների ավարտը, երբ հազարավոր մարդիկ սպանվեցին «քաղաքական ավազակախմբերի» կողմից: 2015 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից առաջ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիրում, HDP-ի հավաքի ժամանակ ռմբակոծություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր առնվազն չորս, վիրավորվել՝ հարյուրավոր մարդիկ։

Ընթացիկ քարոզարշավի ընթացքում էլ մինչ այժմ տասնյակ հարձակումներ են եղել բազմաթիվ քաղաքական կուսակցությունների գրասենյակների, մեքենաների և պաշտոնյաների վրա, բարեբախտաբար, առանց մարդկային կորուստների կամ վիրավորների։

Թուրքական սփյուռքի քվեարկությունը նույնպես ուղեկցվել է բռնությամբ: Արտերկրում բնակվող մոտ 3,4 միլիոն ընտրողներ սկսել են քվեարկել անցյալ հինգշաբթի օրվանից։ Ֆրանսիայում երկուշաբթի Մարսելի ընտրատեղամասում բախումներ են տեղի ունեցել մրցակից ընտրողների միջև, ինչի հետևանքով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, չորս մարդ հոսպիտալացվել է։

Էմմա Չոբանյան