Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ ՌԴ-ի հետ գազի վճարումների հետաձգման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի կողմից ՌԴ-ից ներկրվող բնական գազի վճարումների հետաձգման վերաբերյալ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա  պատասխանել է այն պնդումներին, թե Ռուսաստանից ներկրվող բնական գազի դիմաց վճարումներն ուշացել են։

«Անցյալ տարի գազի գնի կտրուկ բարձրացումից հետո «Գազպրոմի» հետ բանակցություններ վարեցինք վճարումների մի մասը հետաձգելու համար, պայմանավորվածություն ձեռք բերվեց, համապատասխան քննարկումներ անցկացվեցին։ Սա ամբողջությամբ վերաբերում է մեր կողմից Ֆինանսների նախարարության և գանձապետարանի համակարգմամբ իրականացվող վճարումների ցիկլին։ Սրանք իրադարձություններ են, որոնք կարող են տեղի ունենալ առևտրային հարաբերություններում և եղել են նախկինում»,- ասել է թուրք նախարարը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել բնական գազի վճարումների մի մասը մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմել գների աճից առաջացած տնտեսական վնասը։

Էմմա Չոբանյան