ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել լրագրողների դեմ հարձակումներն ամբողջ աշխարհում

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է ԶԼՄ-ների ազատության կարևորությունը՝ որպես ժողովրդավարության և արդարության հիմնական սկզբունք։

«Ազատ լրագրությունը մեզ բոլորիս տալիս է այն փաստերը, որոնք մեզ անհրաժեշտ են՝ կարծիքներ ձևավորելու և աշխարհի ուժեղներին ճշմարտությունն ասելու համար»,- ասել է նա Մամուլի ազատության համաշխարհային օրը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մամուլի ազատությունն այսօր հարձակման է ենթարկվում ամբողջ աշխարհում, ասել է Գուտերեշը, իսկ ապատեղեկատվությունն ու ատելության խոսքը մաքրում են սահմանները փաստերի և հորինվածքների, գիտական տվյալների և դավադրության տեսությունների միջև:

Նրա խոսքով՝ 2022 թվականին առնվազն 67 լրատվամիջոցի աշխատակից է սպանվել, ինչը 50 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Լրագրողները թիրախային հարձակումների զոհ են դարձել՝ փորձելով կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ասել է Գուտերեշը։

Բացի այդ, կին լրագրողների գրեթե երեք քառորդը ենթարկվել է առցանց բռնության, իսկ յուրաքանչյուր չորրորդը՝ ֆիզիկական սպառնալիքների:

«Դադարեցրեք սպառնալիքներն ու հարձակումները։ Դադարեցրեք ձերբակալել և բանտ նստեցնել լրագրողներին իրենց աշխատանքը կատարելու համար։ Կանգնեցրեք սուտն ու ապատեղեկատվությունը»,- կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականի դեկտեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկով։ Այսպիսով, այս տարի այն նշվում է 30-րդ անգամ։

Տաթև Ֆռանգյան