Հայաստանում կանայք տղամարդկանցից միջինում 90 հազար դրամով պակաս են վճարվում

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ դեռ նախորդ տարի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, և 7 000 դրամով բարձրացվել է նվազագույն աշխատավարձը։ Հունվարի 1-ից արդեն նախկին 68 000 դրամի համամեմատ այն կազմում է 75 000 դրամ։

Factor.am-ն ուսումնասիրել է, թե նվազագույն ամսական աշխատավարձն ինչպիսի աճ է գրանցել 2000-ականներից մինչև այսօր, և ինչպիսին է եղել աճի տեմպը։ Այսպիսով, 2000 թվականին նվազագույն աշխատավարձը կազմել է 5000 դրամ։ 10 տարի հետո այն բարձրացել 6 անգամ և 2010-ին կազմել 30 000 դրամ։ Անցած տարվա դրությամբ աշխատավարձը 68 000 դրամ էր, որը 2010 թվականի համեմատ ավելի է 2,2 անգամ։

Մյուս ցուցանիշները՝ գրաֆիկում։

Միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա փետրվարի դրությամբ կազմում է 250 108 դրամ, որը 11 անգամ բարձր է 2000 թվականին գրանցած աշխատավարձի ցուցանիշից։ 2012-ին և 2017-ին միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկման երկու աղբյուր է կիրառվել։ 2012 թ. ցուցանիշները զուգահեռաբար վերահաշվարկվել են ըստ 2013-ի հունվարին ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի, համաձայն որի՝ միջին ամսական անվանական աշխատավարձը 28 000 դրամով ավելի է, քան նախնական հաշվարկով տրված ցուցանիշն էր։ Իսկ 2018 թ.-ից անցում է կատարվել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ ՊԵԿ Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի կիրառման:
Մյուս ցուցանիշները՝ գրաֆիկում։

2021-ին տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 88 հազար դրամով ավելի է եղել կանանց աշխատավարձից։ Այսպիսով, 2021-ին տղամարդկանց միջին աշխատավարձի ցուցանիշը կազմել է 250 186 դրամ, իսկ կանանցը՝ 161 421 դրամ։ Դեռ 2000-ին տղամարդկանց միջին աշխատավարձը կանանց միջին աշխատավարձի համեմատ կրկնակի ավելի էր կազմում։ Իսկ 2017-ին տղամարդկանց և կանանց միջին աշխատավարձը 20 տարվա մեջ ամենամեծ տարբերությունն ունեցող ցուցանիշն է գրանցել․ տղամարդկանց միջին աշխատավարձը կանանց աշխատավարձի համեմատ գրեթե 100 հազար դրամով ավելի էր կազմել։

Մյուս ցուցանիշները՝ գրաֆիկում։

Անի Թամրազյան