Ծեծ, բռնություն և նվաստացում՝ ոստիկանական բաժիններում. բարեփոխումների հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Հայաստանում իրականացվող ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ՝ իրավապաշտպանները շարունակում են ահազանգել ուժային կառույցի կողմից անթույլատրելի բռնությունների մասին։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանության կողմից ծեծի, նվաստացուցիչ վերաբերմունքի և անօրինական գործողությունների երկու դեպք է արձանագրվել։ Քաղհասարակությունն ընդգծում է՝ նման վարքագծի շարունակական լինելն անթույլատրել է։

Ապրիլի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում. հատուկ ջոկատայինները ներխուժել են սրահ և 41 անձի բերման ենթարկել, նրանց թվում են եղել ինչպես ակումբի աշխատակիցներ, այնպես էլ այնտեղ գտնվող հաճախորդներ։ Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է՝ հատուկ գործողությունն իրականացվել է բիրտ ուժի կիրառմամբ։

Իրավապահ համակարգն իրականացված օպերացիային անդրադարձավ համացանցում տարածված ահազանգից ժամեր անց՝ հայտարարելով, որ գործողությունը թմրամիջոցի դեմ իրականացող պայքարի շրջանակում է ։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։

Քննչական կոմիտեն հավելում է, որ բերման ենթարկված անձինք ձերբակալվել են, ապա հարցաքննվել և ազատ արձակվել։ Գործադրված բռնությունների իրավաչափության մասին, սակայն, քննչական կառույցը լռում է։ Փոխարենը, այս մասին կրկին բարձրաձայնում է իրավապաշտպան համայնքը։

Իրավիճակը փորձում է շտկել ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ կարծես արդարանալով՝ 2023 թվականը թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի են հայտարարել:

Իրավապաշտպանները, սակայն, վրդովված են. բռնություն եղել է, այստեղ «եթե»-ներով խոսելն աբսուրդ է՝ շեշտում են նրանք։ Ավելին, Նինա Կարապետյանցն ընդգծում է՝ եթե համապատասխան կառույցները լավ աշխատեին, այդ թմրամիջոցները չէին հասնի Հայաստան։

Ուշագրավ է, որ թմրամիջոցների բաց շրջանառությանը երկու ամիս առաջ անդրադարձել էր նաև ներքին գործերի նախարարը։ Իրավիճակը մտահոգիչ գնահատելով՝ Վահե Ղազարյանը հաղորդել էր, որ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք։ Իր իսկ ենթակաների կողմից իրականացվող բռնությունների մասին, սակայն նախարարը ևս լռել է։

Նախորդ շաբաթ ոստիկանության կողմից իրականացված մեկ այլ բռնության մասին ահազանգել էր Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով, որ ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։ Վերջինս մանրամասնում է՝ իրենք նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանացել։

Հակոբյանի խոսքով՝ մոտ 5 ժամ նվաստացումների, բռնությունների և ծաղրանքների է ենթարկվել ոստիկանների կողմից՝ հնարավորություն չունենալով որևէ զանգ կատարելու և անգամ ջուր խմելու, որն ավարտվել է, երբ այս մասին ահազանգել է Ալեքսանյանը։

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում։ Խոշոր չափերի թմրամիջոց պահելու կասկածանքով մեղադրվող անձը երրորդ հարկի միջանցքի պատուհանից դուրս է նետվել և մահացել։

«Թեև այս դժբախտ դեպքով հայտնի չէ ոստիկանական կամ քննչական մարմնի կողմից կատարված բռնության մասին, այնուամենայնիվ, այստեղ ևս նրանք թերացում ունեն»,- նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Քննչական կոմիտեն, սակայն, շտապել է հերքել ենթադրյալ բռնության հանգամանքը։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

2022 թվականին Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը շեշտակի աճել են։ Այս մասին երկու ամիս առաջ ահազանգել էր ՀՔԱՎ-ը։ Ըստ հավաքագրված տվյալների՝ միայն ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Այստեղ ներառված չեն անձանց կողմից չբարձրաձայնված դեպքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան