Փաշինյանի պայմանը Ազատի հրդեհից այրված զինվորների ծնողներին․ Նորիկյանը պիտի ներկա չլիներ հանդիպմանը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել էր Ազատի կացարանում հրդեհի հետևանքով մահացած զինվորների ծնողներին։ Հանդիպմանը չի մասնակցել ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ Պարզվում է՝ ի սկզբանե, հանդիպման կայանալու համար որպես նախապայման եղել է այն, որ դրան պիտի մասնակցեն միայն ծնողները։

«Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ Նորայր Նորիկյանը քաղաքական գործիչ է, մանրամասներից տեղյակ չեմ, պահանջը եղել է, որ միայն ծնողները ներկա լինեն հանդիպմանը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց հունվարի 19-ին ողբերգական հրդեհի զոհ դարձած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Նորայր Նորիկյանն այս մասին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

Վարչապետի հետ հանդիպումը դռնփակ էր և տևեց շուրջ 3 ժամ։ Հանդիպումից հետո ծնողները լրագրողների հարցերին կցկտուր էին պատասխանում՝ առանց մանրամասների ու հստակեցումների։ Այսօր էլ Գաբրիել Կիրակոսյանն ասաց, որ վարչապետին իրենց հուզող հարցերն են տվել, բարձրաձայնել անհանգստությունների մասին։ Հարցերը նաև գրավոր են ուղղել, առաջիկայում կրկին պիտի հանդիպեն վարչապետին, ստանան դրանց պատասխանները։ Նիկոլ Փաշինյանը, ըստ Կիրակոսյանի, կոնկրետ օր ու ժամ չի նշել։

Ծնողները նաև նկարներ ու փաստաթղթեր են ներկայացրել Փաշինյանին, ասացին՝ որոշ չափով բավարարված են հանդիպումից։ Նրանք հավելեցին, որ վարչապետը որոշ բաներից տեղյակ չէր։ Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչու էր ողբերգությունից ժամեր անց ինքը պատմում դեպքի մանրամասները, վարկած առաջ քաշում, որը հիմա պաշտոնական միակ վարկածն է։ Ծնողներն այս հարցին բացասական պատասխան տվեցին։ Նրանք հանդիպելու են փաստաբան Նորայր Նորիկյանին, քննարկեն հետագա անելիքները։

Արփի Հակոբյան