Հարկատուները շուրջ 12 մլն դրամ են վճարել հարկ վճարողի օրվա հանդիսավոր համերգի համար

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

Հարկ վճարողի օրվան նվիրված համերգ կազմակերպելու համար Ռուստամ Բադասյանի ղեկավարած Պետական եկամուտների կոմիտեն հարկատուների հաշվից ծախսել է 11 մլն 504 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են գերատեսչությունից։

Շուրջ 12 մլն դրամ արժեցած համերգը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Հարկատուների համար կազմակերպված համերգը տևել է 90 րոպե, ներկա է եղել 1280 հյուր։ Հարկ վճարող ութ իրավաբանական անձ էլ արժանացել է անվանական հուշանվերի, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 25 հազար դրամ է։

Factor.am-ը Ռուստամ Բադասյանին ուղղված հարցմամբ հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են ընտրվել հարկ վճարողները, որոնք հնարավորություն են ունեցել ներկա գտնվել հարկատուների հաշվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ ՊԵԿ-ից, առանց մեխանիզմները բացահայտելու, նշել են, որ միջոցառմանը ներկա են եղել գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ և դեսպաններ, ինչպես նաև՝ ՊԵԿ աշխատակիցներ։

Ըստ էության՝ միջոցառումը կազմակերպվել է միայն «էլիտար» հարկ վճարողների համար։ Իսկ ահա, օրինակ, սահմանամերձ բնակավայրում աշխատող և օրինապահ հարկ վճարող գեթ մեկ քաղաքացու Ռուստամ Բադասյանի ղեկավարած կառույցից հարկ չեն համարել հրավիրել հարկ վճարողի օրվան նվիրված միջոցառմանը։

Նարեկ Կիրակոսյան