ԱԱԾ-ն չի հայտնում՝  հետախուզվող Դենիսովը ՀՀ-ի տարածքո՞վ է անցել Թուրքիա, թե՞ ոչ

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն անձնական տվյալ է համարում հետախուզման մեջ գտնվող անձի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունները։

Ապրիլի 2-ին Պետերբուրգում Street Food Bar No 1 սրճարանում, որը պատկանում է «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, տեղի էր ունեցել պայթյուն ռազմական բլոգեր, լրագրող Վլադլեն Տատարսկիի ստեղծագործական երեկոյի ժամանակ։ Պայթյունի հետեւանքով Տատարսկին մահացել էր, 40 մարդ վիրավորում ստացել։ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, թե Դարյա Տրեպովան, որը կալանավորվել է Պետերբուգում տեղի ունեցած պայթյունի գործով, հանցագործությունը կատարել է ՖԲԿ-ի ղեկավարներ՝ Լեոնիդ Վոլկովի ու Իվան Ժդանովի կոչերի արդյունքում։ Ըստ գերատեսչության՝ Տատարսկու սպանությունը Տրեպովայի հետ միասին նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը՝ ծնված 1987 թ-ին, որը ապրիլի 3-ին՝ «ահաբեկչության իրականացումից հետո Ռուսաստանից տրանզիտով Հայաստանի տարածքով մեկնել է Թուրքիա»։

ՌԴ ԱԴԾ-ի այս հայտարարությունից հետո հարցում էինք ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ փորձելով պարզել՝ հաստատում ե՞ն արդյոք տեղեկությունը, որ Դենիոսովը Ռուսաստանից տրանզիտով Հայաստանի տարածքով է մեկնել Թուրքիա, եթե այո, ապա՝ երբ։ Խնդրել էինք հայտնել նաև, թե երբ է Հայաստանին հայտնի դարձել Դենիսովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված լինելու մասին։

ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ առաջին երկու հարցով հայցվող տեղեկությունը վերաբերում է տվյալ անձի անձնական կյանքին և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տրամադրման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ է Հայաստանի իրավապահներին հայտնի դարձել Դենիսովի նկատմամբ միջազգային հետախում հայտարարված լինելու մասին, ԱԱԾ-ից հայտնում են, որ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորությունների շրջանակից:

Արաքս Մամուլյան