Առաջին հնարավորության դեպքում կգնամ Արցախ. Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ամենօրյա կապի մեջ է։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է ՄԻՊ տեսանկյունից ցույց տալ այնտեղ առկա խնդիրները․ «Այս պահին փորձում է գտնել հնարավոր տարբերակներ՝ իր այցելությունն ի կատար ածելու համար»։

Անդրադառնալով Արցախյան խնդրին՝ ՀՀ ՄԻՊ-ը շեշտեց, որ հարցին մոտենում է երկու հարթության տեսանկյունից։
«Մեկը միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներն են, որոնք այս փուլում շատ ակտիվ եմ իրականացնում։ Այսինքն՝ իմ նախաձեռնությամբ ես բոլոր միջազգային հնարավոր դերակատարներին անընդհատ այս խնդրի մասին բարձրաձայնում եմ, իրենց հետ քննարկում եմ ուղիներ, որոնք այս փուլում հնարավոր են խնդիրները լուծելու համար։ Դրանք բարձրաձայնում եմ ՄԻՊ դիտանկյունից, որովհետև ինքս քաղաքական մանդատ ունեցող պաշտոնատար անձ չեմ»,- ասաց Մանասյանը։

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ քննարկում են հնարավոր ուղիները։

Մանասյանի խոսքով՝ դիմելու է նաև ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններին և հույս հայտնեց, որ գուցե հնարավոր լուծման տարբերակներ գտնեն։
«Հարցին առնչվող երկրորդ հարթությունն այն է, որ մյուս բնագավառներում ևս փորձենք հարցերին լուծումներ տալ։ Ես այդ մանդատը չունեմ, սակայն ներպետական գործընկերներիս հետ անընդհատ կապի մեջ եմ և փորձում եմ իրենց հետ էլ քննարկել հնարավոր տարբերակները»,- նշեց Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։