Փաշինյանն ու Պուտինը խոսել են Լաչինի շուրջ․ ՀՀ-ն Բաքվի անցակետի հարցով դիմեց Հաագայի դատարան․ Լուրեր

Լուրեր

04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
Բոլորը
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
  • Հայաստանը ծանուցում է ուղարկել Արդարադատության միջազգային դատարան: Այս մասին Factor.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Ծանուցմամբ Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ ստեղծելու հարցով։
  • Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարիա Կայլուրանդը, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովատչևը, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Բաքվի կողմից Լաչինի միջանցքի հետ կապված իր միջազգային պարտավորությունների բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին։ Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար դժվարություններ պատճառելով և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։ Իսկ վերջին գործողություններն է՛լ ավելի են սրում իրավիճակը։ Պաշտոնյաները կոչ են անում Բաքվին անհապաղ շրջել իր ընթացքը և պարտավորվել հարգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունն ու միջազգային պարտավորություններն ու նորմերը։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։