Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ ստեղծելու հարցով
Հասարակություն
26.04.2023 | 13:51Հայաստանը ծանուցում է ուղարկել Արդարադատության միջազգային դատարան: Այս մասին Factor.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Ծանուցմամբ Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ ստեղծելու հարցով։
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ից Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Դեկտեմբերի 12-ից էլ ադրբեջանական կողմը փակ է պահում Լաչինի միջանցքը։