Պետությանը պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս. օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով փոխանցվել է ֆիզիկական անձի

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 և Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն: Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով: Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին: Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը: Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների և կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին: Ապրիլի 4-ին քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին. օգտագործման նպատակը սահմանվել է որպես ժամանցի և հանգստյան գոտու կազմակերպման շինարարություն:

2004 թվականի մարտի 2-ին Ե.Գ.-ի լիազորված անձի և «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերության (35 տոկոս բաժնեմասը պատկանել է նույն Ե.Գ.-ին) միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով տվյալ ընկերությանն է տրամադրվել տարածքը՝ զվարճանքի և հանգստյան գոտի ստեղծելու նպատակով, իսկ 2006 թվականի մայիսի 2-ին կողմերի միջև կնքվել է վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնություն: Այնուհետև, Ե.Գ.-ի դիմումի հիման վրա կատարվել է գույքի բաժանում՝ 3.5023 հա և 2.5577 հա չափերով հողատարածքների, որից հետո՝ 2006 թվականի մայիսի 15-ին, Ե.Գ.-ն 3.0523 հա հողամասն անհատույց՝ 20 տարի ժամկետով, օգտագործման է տրամադրել «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերությանը (կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր)։

2007 թվականի դեկտեմբերի 4-ին Ե.Գ.-ի և «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն ք.Երևան» ՍՊ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Ե.Գ.-ն իրեն պատկանող հողատարածքից 2.5577 հա հողամասն իր կողմից գնված արժեքից անհամեմատ բարձր գնով՝ 697 մլն 727 հազար 272 դրամով, վաճառել է նշված ընկերությանը, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին պայմանագրում կատարվել է համապատասխան կետի փոփոխություն և սահմանվել է, որ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 767 մլն 500 հազար դրամ։

2019 թվականի մարտի 20-ին Ե.Գ.-ի (որպես վաճառող) և «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության (որպես գնորդ) միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագիր, որի համաձայն՝ գնորդին է հանձնվել Եղվարդի խճուղի 22 հասցեում գտնվող հողամասը՝ 1.5023 հա մակերեսով և Դավթաշենի Երևան-եղվարդ խճուղի 22 հողամասը՝ 2 հա մակերեսով: Դրանցից առաջինի գինը կազմել է 887 մլն 722 հազար դրամ, իսկ երկրորդինը՝ 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամ:

Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ (ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` (…) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) (…)»):

Նշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահման դեպք՝ 2023 թվականի ապրիլի 3-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):