Միջադեպ Ազգային ժողովում․ Թագուհի Թովմասյանին քաշքշելով հեռացրին դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա:
«Ի նշան բողոքի՝ չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»,- հայտարարեց Թովմասյանը:

Դիմելով իշխանությանն՝ ասաց, որ թույլ չի տալու երկրի թիվ մեկ ամբիոնից ստեր հնչեցնել, կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը: Նա հորդորեց իր գործընկերներին ևս միանալ իրեն:

Ելույթի ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց. «Այս ամենի իմաստը ո՞րն է. որ անվտանգությունը գա՞, Ձեզ ուղեկցի դո՞ւրս, որ լուսանկար լինի՞: Սահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Ձեր արածը ո՞նց եք բացատրելու, Դուք էլ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն եք»:

Ամբիոնից չհեռացող Թովմասյանին միացան նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրանց միացան «Պատիվ ունեմ»-ի մյուս պատգամավորները, «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը: Նրանք չէին հեռանում ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Հայտարարվեց ընդմիջում: Անվտանգության աշխատակիցները փորձում էին ամբիոնից հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին, ամբիոնին մոտեցան նաև մյուս ընդդիմադիրները, քաշքշուք սկսվեց: Անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից չհեռացող պատգամավորներին:

Մանրամասները՝ տեսանյութում։