«ԶՊՄԿ»-ի պահակի գործը Քննչական կոմիտեից փոխանցվել է Դատախազությանը․ ըստ ամենայնի՝ այն կմիացվի ադրբեջանցիների վերաբերյալ ԱԱԾ-ի գործին 

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական  ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության գործը Քննչական կոմիտեից վերցվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը  Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ գործը փոխանցվել է Դատախազությանը։ Ենթադրվում է, որ դատախազի որոշմամբ՝ գործի քննչական ենթակայությունը կփոխվի,  այն կուղարկվի Ազգային անվտանգության ծառայություն և կմիացվի օրեր առաջ կալանավորված ադրբեջանցի երկու զինծառայողների գործին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Այն բանից հետո, երբ Կապանում քաղաքացիները հայտնաբերել և վնասազերծել են Հայաստանի սահման անցած ադերբեջանցի զինծառայողներից երկրորդին, մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, սպանությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, քանի որ վերջինիս ձեռքին հայտնաբերվել է ԶՊՄԿ-ի աշխատակցի հեռախոսը։ 

Օրեր անց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել էր, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ:

Թե որքանով է այս պահին առկա քննությամբ հիմնավորվում ընկերության աշխատակցին ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված լինելու հանգամանքը, մեզ հայտնի չէ։

 

Արաքս Մամուլյան