Արտակ Գալստյանը կկալանավորվի
Հասարակություն
18.04.2023 | 13:13Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է։