Դեպի Հայաստան գումարի հոսքն աճել է շուրջ 3,5 անգամ․ առաջատարը ՌԴ-ն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցված գումարները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են շուրջ 3.5 անգամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշներից։ 

Այս տարվա առաջին 2 ամիսների ընթացքում դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը կազմել է 1 մլրդ 100 մլն 31 հազար դոլար` նախորդ տարվա 308 մլն 16 հազար դոլարի փոխարեն։

Փոխանցումների ավելի քան 80 %-ը բաժին է հասնում Ռուսաստանին։ Այսպես․ Այս տարվա առաջին 2 ամիսներին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 882 մլն 150 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 123 մլն դոլարի փոխարեն։ Այսինքն՝ ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են շուրջ 7 անգամ։

Հաջորդը ԱՄՆ-ն է։ Հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 87 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների 82 մլն դոլարի փոխարեն։ Աճը կազմել է 2 մլն դոլար կամ 2,4 %: 

ՀՀ-ից արտահոսքը ևս աճել է․ աճը կազմել է շուրջ 2,3 անգամ։ Այսպես․ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 597 մլն 713 հազար դոլար, որից 62 մլն 851 հազար դոլարը ՌԴ, 55 մլն 44 հազար դոլարը՝ ԱՄՆ։ 

Նկատենք, որ դեպի ՌԴ և դեպի ԱՄՆ ուղարկված գումարները ընդհանուր արտահոսքի փոքր մասն են կազմում։ Իսկ թե որ երկրներ է փոխանցվել մնացած գումարը, Կենտրոնական բանկը տվյալներ չի տալիս։

Այնուամենայնիվ, դեպի ՀՀ զուտ ներհոսքը՝ այսինքն Հայաստան փոխանցված և այստեղ մնացած գումարներն աճել են։ 

2023 թվականի հունվար-փետրվարին դեպի ՀՀ զուտ ներհոսքը կազմել է 502 մլն 318 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների 96 մլն 559 հազար դոլարի փոխարեն։ Այսինքն Հայաստան մտած գումարներն աճել են շուրջ 5,2 անգամ։ 

Անժելա Պողոսյան