Նախկին դատավորը և նրա կինը հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

Լուրեր

05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
Բոլորը

Հոկտեմբերի 27-ի ողբերգական գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանը և նրա կինը՝ Ալլա Հարությունյանը, կանչվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ իրենց հետ կապված վարույթի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու։

Այդ մասին Factor.am-ը տեղեկանում է հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։

«Սամվել Ուզունյանին ու նրա կնոջը առնչվող գույքերի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Նրանք հրավիրվել են դիրքորոշում ներկայացնելու»,- նշվում է ծանուցագրում։

Հիշեցնենք՝ նախկին դատավորը 2019 թվականից մեղադրյալի կարգավիճակում է. նա մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Ըստ Դատախազության՝ նախնական քննության ընթացքում հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը 2014 թվականին քաղաքացիական գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդել, իսկ մյուս դեպքում՝ դեռ 2007-ին տեղի ունեցած հանցագործության քննության ժամանակ տուժողի օգտին գործողություններ է կատարել և իր պաշտոնաեական դիրքն օգտագործել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելու համար: Իր այս գործողությունների համար, ըստ Դատախազության, նախկին դատավորը քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13 հազար դոլարին, մյուս դեպքում՝ 38 հազար դոլարին համարժեք դրամի կաշառք:

Մեղադրանքն առաջադրելու նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության երկու միջնորդություններն էլ՝ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն է տվել, ինչպես նաև համաձայնություն է տվել նախկին դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ:

Ըստ իրավապահների, երբ նախկին դատավորը որպես մեղադրյալ է ներգրավվել, դատախազությունը նույն օրը Հատուկ քննչական ծառայության քննիչին առաջարկել է ստանալ որոշումներն ու անհապաղ կատարել դատախազի ցուցումները։ Բայց քննիչն ու նրա անմիջական ղեկավարը հայտնել են, որ գլխավոր դատախազի որոշումը կվերցնեն հաջորդ օրը։ Այնինչ այդ ընթացքում Ուզունյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնում է Մոսկվա։ Այս պահին նախկին դատավորը հետախուզման մեջ է գտնվում։

Ռոզա Վարդանյան