Ադրբեջանցի երկրորդ զինծառայողին ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կապանում հայտնաբերված ադրբեջանցի երկրորդ զինծառայողը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող։ Նրա որոնողական աշխատանքները շարունակվում էին 3 օր։ Նրան երեկ հայտնաբերել և վնասազերծել են քաղաքացիները։

Առաջինը ձերբակալված զինծառայողն այս պահին կալանավորված է, նրան մեղադրանք է նեկայացվել պետական սահման ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության հոդվածներով։ Այս պահին դեռևս հայտնի չէ՝ ձերբակալված երկրորդ զինծառայողին մեղադրանք ներկայացվել է, թե՞ ոչ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ երկրորդ զինծառայողը կապ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած սպանության հետ, սակայն այս պահի դրությամբ այս մասով որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տրվել։

Այս երկրորդ զինծառայողը ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակում է կազմակերպած եղել։ Համացանցում տարածված տեսանյութում նա դիմում է իր հետևորդներին՝ ասելով․ «Հայերի արյուն ենք թափել։ 4-5 հարյուր հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ ողջ ենք, չենք զոհվել։ Եթե զոհվենք էլ, թող մեր արածը գնահատվի։ Մենք հայրենիքի դավաճաններ չենք»։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր , որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակի զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողներ մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով Շահբուզի շրջանի ուղղությամբ։

 

Արաքս Մամուլյան