Մեկ զինծառայողի վիճակը բավական ծանր է. նախարարը վիրավորների վիճակից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով սկսված փոխհրաձգությունից վիրավորված 6 վիրավոր զինծառայողներից 4-ը տեղափոխվել են Երևան, մյուս երկուսը՝ Սիսիանում են, նրանց տեղափոխելու կարիք չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վիրավորներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ ծանր, միջին ծանրության և ծայրահեղ ծանր: Բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Վիրավորները տեղափոխվել են գիշերը, իսկ գիշերը սանավիացիա չի կարող օգտագործվել, չենք էլ կարող սպասել առավոտյան։ Տեղափոխումներն իրականացվել են հնարավորինս կարճ ժամկետներում, և գիշերը մեր հիվանդները եղել են Երեւանում։ Այսօր նրանց վիճակը կայուն է եղել։ Արվում է ամեն ինչ, որ ապաքինումն արագ լինի։ Տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։ Իրականացվել են վիրահատական միջամտություններ։ Այս պահին անդամահատությունների մասին որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց Ավանեսյանը

Թե որ շրջանում են վնասվածքները, գիտակցության եկե՞լ են, չեն եկել՝ նախարարը չմանրամասնեց։

Ավանեսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։

Մանրամասները՝ տեսանյութում։